Բելառուսում միջուկային զենք կտեղակայվի միայն Արևմուտքի կողմից սպառնալիքի դեպքում. Լուկաշենկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսում միջուկային զենք կտեղակայվի միայն Արևմուտքի կողմից սպառնալիքի դեպքում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Օսիպովիչսկի զորավարժարանում ծանոթանալով ռուս-բելառուսական «Դաշնակիցների վճռականություն-2022» զորավարժությունների ընթացքին, հաղորդում է БЕЛТА-ն։
«Անհրաժեշտության դեպքում, եթե նման հիմար քայլեր լինեն, մենք ոչ միայն միջուկային զենք, այլ նաեւ գերմիջուկային, հեռանկարային զենք կտեղակայենք՝ մեր տարածքը պաշտպանելու համար»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ եթե Բելառուսը ոչ մի վտանգ չտեսնի ոչ բարեկամական երկրների կողմից, ապա միջուկային զենքը «100 տարի պետք չի լինի»։