Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Հայ-թուրքական «նշանադրություն». սկզբում կարգավորում, հետո հաշտեցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ Թուրքիան և Հայաստանը ակտիվացրել են ջանքերը «անհամաձայնությունների պատերազմի կացինը թաղելու» համար, որոնք հանգեցրել են հարևանների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների և սահմանների սառեցմանը: Երկու երկրների կողմից վերջերս նշանակված հատուկ բանագնացները հունվարի 14-ին Մոսկվայում անց են կացրել բանակցությունների առաջին փուլը, որտեղ պայմանավորվել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների «լիարժեք կարգավորման» հասնելու համար:

«Իմ արդարացված լավատեսության պատճառն այն է, որ մենք տեսնում ենք դիվանագիտության արագ տեմպեր: Դա շատ անսովոր է»,- ասել է թուրքական պետական ​​«Անադոլու» լրատվական գործակալության Երևանի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:  «Այսինքն, սա շատ առումներով երկրորդ փուլն է 2008 և 2009 թվականների այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունից հետո», - ասել է նա ի նկատի ունենալով 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայի և Երևանի կողմից ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունները։ Այդ արձանագրությունները «բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և երկկողմ համագործակցությունը զարգացնելու» ցանկության մաս էին կազմում, սակայն չեն արժանացել Թուրքիայի խորհրդարանի հավանությանը: Արձանագրությունների վավերացումը տապալվել է պաշտոնական Անկարայի կողմից Բաքվի խնդրանքով, որը վկայակոչում էր Լեռնային Ղարաբաղի «հայկական օկուպացիայի» փաստը: «Հիմա մենք շատ ավելի առավելություններ ունենք կրկնակի «նշանադրություն» հարցում: Մենք տեսնում ենք երկուստեք  մեծ քաղաքական կամք հարաբերությունների կարգավորման գործը շարունակելու և հաջողությունների հասնելու  համար»,- կարծիք է հայտնել Կիրակոսյանը։

Մինչդեռ, Երևանի ամերիկյան համալսարանի դոցենտ Վահրամ Տեր-Մաթևոսյանը որոշ «կարմիր գծեր» է նկատում ներկայիս «մերձեցման մեթոդաբանության» մեջ։ «Թուրքիան և Հայաստանը ընկնում են այն նույն ծուղակը, ինչ 2008 և 2009 թվականներին էր: Այդ ծուղակը հարաբերությունների կարգավորումը երկրների հաշտեցման հետ համատեղելն է,- նշել է նա,- կարևոր է սկզբում սկսել կարգավորումը, իսկ հետո անցնել հաշտեցումանը»։ «Կարգավորումը պետությունների միջև գործընթաց է, իսկ հաշտեցումը ժողովուրդների»,- իր միտքն է բացատրել Տեր-Մաթևոսյանը:

Կիրակոսյանը համաձայն է, որ կարգավորումը հաշտեցում չէ, սակայն ընդգծել է, որ դա «առաջին քայլն է մեր հասարակությունների և մեր երկրների միջև ցանկացած խնդիրների լուծման ուղղությամբ»: «Առաջին հերթին այս անգամ, ի տարբերություն 2009 թվականի արձանագրությունների, Թուրքիան և Հայաստանը երրորդ կողմի (միջնորդի) ծառայությունների կարիքը չունեն։ Երկրորդ առանցքային տարբերությունը հատուկ բանագնացների նշանակումն է, որն իրականում արագացնում է գործընթացը և վերացնում խորհրդարանական վավերացման անհրաժեշտությունը: Հանգամանքների մյուս կարևոր փոփոխությունն էլ այն է, որ Ադրբեջանը շատ ավելի է վստահ իր ուժերին և շատ ավելի քիչ է դեմ հարաբերությունների կարգավորմանը»,- թվարկել է Կիրակոսյանը։ 

Ստամբուլի Իբն Խալդուն համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Թալհա Քոսեն էլ կարծում է, որ կարգավորման նոր հայտը «խիստ խոստումնալից է»:

«Երկու կողմից էլ կան անկեղծ և դրական ազդակներ։ Կարծիք կա, որ սա երկու երկրների համար շահեկան իրավիճակ է լինելու»,- ասել է Քոսեն, որը  «Հայաստան և Թուրքիա. հարաբերությունների ակնարկ» 2019 թվականի զեկույցի համահեղինակն է, որը հրապարակվել է թուրքական Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից։ «Կողմերը կսկսեն դիվանագիտական ​​կարգավորումից և (փոխադարձ) ճանաչումից, իսկ պատմական հաշտեցման հետ կապված մյուս հարցերը կմնան ապագային»,- կարծիք է հայտնել նա։

Yeni Şafak հրատարակությանը նշել է, որ վերջերս հարաբերությունների կարգավորման գործընթացը զգալի խթան է ստացել, քանի որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկամյա դադարից հետո վերսկսվել են ավիաթռիչքները, սակայն ցամաքային սահմանը փակ է մնում 1993 թվականից։ Տեր-Մաթևոսյանի խոսքով, թռիչքների վերսկսումը բավարար չէ, քանի որ «հարաբերությունների իրական շրջադարձը լինելու է ցամաքային սահմանի բացմամբ»։ «Դեռ շատ կարևոր խնդիրներ կան լուծելու, մասնավորապես, երկու երկրներում հասարակական ընկալման գործոնը»,- հավելել է հայ թուրքագետը։

Կիրակոսյանն իր հերթին մատնանշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցյալ տարի վերընտրվելուց հետո ունի «նոր մանդատ»։ «Առաջինը և ամենակարևորը այն է, որ տնտեսությունն ու առևտուրն այժմ ճանաչվում են որպես իրական խթաններ (կարգավորման ուղղությամբ): Նախկինում այդպես չէր։ Թուրքիայի համար նման կարգավորումը նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և Եգիպտոսի հետ հարաբերությունները վերականգնելու ավելի լայն ռազմավարության մի մասն է կազմում: Դա դրական զարգացում է»,- ամփոփել է նա։

Նշենք նաև, որ ինչպես ավելի վաղ հաղորդել էր EADaily-ն, Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժերը վստահություն են հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը «իրականում հանգեցնում է հայերի թուրքացմանը, և այն պետք է դադարեցվի»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Բուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք էԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվումԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿԿոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրենԻ՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ ՇարմազանովԱրտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել էՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 16-22-ըՏաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՏավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան ԱբրահամյանԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության տեքստըՄահացել է Գրիգորի ԳաբրիելյանցըԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը կլինի Ջենսեն Հուանգի վերադարձը տեխնոլոգիական Nvidia ընկերություն. ԹրամփՎրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըԲալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավըՊարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին
Ամենադիտված