Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կաթոլիկ աշխարհում՝ Սուրբ Վալենտինի օրը, Բուլղարիա և Հյուսիսային Մակեդոնիա՝  «Տրիֆոն Զարեզան» (խաղողագործների օր), Լեհաստան՝ Էպիլեպսիայով հիվանդների օր, Ուկրաինա՝ Ռադիացիոն, քիմիական և բակտերիոլոգիական պաշտպանության զորքերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1882 - ծնվել է   գրող Հայկանուշ Մառքը։

1884 - վախճանվել է  բանահավաք, բանասեր Սիմոն Ճուլարտյանը։

1902 —ծնվել է խորհրդահայ լեզվագետ, մոսկովյան ֆոնոլոգիական դպրոցի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռուբեն Ավանեսովը։

1909 - ծնվել է    գրականագետ, թատերագետ, գրող Գառնիկ Ստեփանյանը։

1925– ծնվել է նշանավոր լեզվաբան, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանը:

1944- տեղի է ունեցել «Դավիթ Բեկ» ֆիլմի պրեմիերան Մոսկվայում։

1953 - ծնվել է    կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը։

1958– ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:

1958 - ծնվել է արցախյան ազատամարտի հերոս Վլադիմիր Բալայանը։

1961 - ծնվել է դերասան Հրաչյա Հարությունյանը։

1974– ծնվել է ճանաչված հումորիստ, հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը:

1992- Ղարաբաղյան առաջին պատերազի ժամանակ ադրբեջանցինը ռուսներից առգրավել են յոթ ուղղաթիռ և դրա հիման վրա ստեղծել ուղղաթիռային էսկադրա։

-ԱՊՀ երկրների ղեկավարները ստորագրել են համագործակցության սկզբունքների և ստրատեգիական ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիրը։

2006- Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում սկսվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 9-րդ համագումարը, որում  նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: 

2008-Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը Սյունիքի մարզում հայտարարել է, որ «Օրինաց երկիր»-ի առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը «դավաճանություն կկատարի», եթե չմիանա իր գլխավորած շարժմանը: 

- «Զվարթնոց» օդանավակայանում, թռիչքից վայրկյաններ անց վայր է ընկել Երևան - Մինսկ չվերթն իրականացնող օդանավը: Օդանավի 18 ուղևորների և անձնակազմի 3 անդամների կյանքը հաջողվել է փրկել:

2009- ներդրվել է մետրոյի ուղեվարձի նոր ավտոմատացված համակարգ՝  նոր գույնի ու չափի ժետոններ և էլեկտրոնային քարտեր միևնույն արժեքով` 1 անցման համար 50 դրամ:

2018- Իսրայելի Քնեսեթը ձայների 41 դեմ, 28 կողմ և ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

286 —Ըստ Ոսկե առասպելի կայսր Կլավդիոսի հրամանը չկատարելու պատճառով (գաղտնի պսակադրել է սիրահարներին) մահապատժի է ենթարկվել դաշտային բժիշկ և հոգևորական Վալենտինը։ 

842 —Լյուդովիկոս 2-րդ Գերմանացին և Կարլ 2-րդ Ճաղատը Ստրասբուրգյան երդումներ են տվել ռոմանական (հինֆրանսիական) լեզվով։ Այդ օրը համարվում է ֆրանսիական լեզվի ծննդյան օրը։

869 —ծնվել է սուրբ, բյուզանդացի քարոզիչ Կիրիլլը, որը իր եղբայր Մեֆոդիի հետ թարգմանել է Աստվածաշունչը հուներենից հին սլավոնական լեզվով։

1009 —քարոզիչ Բրունոն Բոնիֆացին սպանվել է Ռուսաստանի և Լիտվայի սահմանին։ Սա Լիտվա տեղանվանման ամենահին հիշատակությունն է ։ 

1349 —Սև մահվան՝ ժանտախտի տարածման մեջ, Ստրասբուրգում մեղադրվել և մահապատժի են ենթարկել մոտ 2 000 հրեա, որոնցից 900-ին կենդանի այրել են։ 

1602 –ծնվել է  իտալացի երգահան, երգեհոնահար Ֆրանչեսկո Կավալլին։

1779 –Հավայան կղզիներում սպանվել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը (ըստ վարկածի կերվել է տեղաբնակների կողմից)։ 

1829-տեղի է ունեցել «Օտարերկրուհի» օպերայի առաջնախաղը Միլանում։

1834 —Լիոնում սկսվել է ջուլհակների համընդհանուր գործադուլը, որի ժամանակ առաջին անգամ բարձրացվել է կարմիր դրոշ, որպես հեղափոխության և բանվորների պայքարի խորհրդանիշ։

1859– Օրեգոնը դարձել է ԱՄՆ-ի 33-րդ նահանգը:

1876 —ԱՄՆ-ում Ալեքսանդր Գրեխեմ Բելլը ստացել է  № 174465 արտոնագիրը իր  «խոսքի և այլ ձայների էլեկտրական ալիքներով հեռագրով փոխանցման ձև և սարք…» հայտնագործության համար, որը փաստացի եղել է հեռախոսը։

1912– Արիզոնան դարձել է ԱՄՆ-ի 48-րդ նահանգը:

1929– ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում խոշոր բախում է տեղի ունեցել Ալ Կապոնեի և գերմանա-իռլանդական գանգստերների միջև:

1930- լույս է տեսել Դեշիլ Հեմմեթի ամենահայտնի վեպը՝ «Մալթիական բազեն»։

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դոնի Ռոստովը ազատագրվել է գերմանա-ֆաշիստական օկուպացիայից։

1946-ԱՄՆ-ի բանակի բալիստիկ հետազոտությունների լաբորատորիայում գործարկվել է առաջին իրական աշխատող էլեկտրոնային համակարգիչը՝

ENIAC-ը։

1949– Իսրայելի ազգային ժողովում` Քնեսեթում տեղի է ունեցել առաջին նիստը:

1952- տեղի է ունեցել 6-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Օսլո, Նորվեգիա)։

1964 - վախճանվել է  լիտվացի խորհրդային դերասան և ռեժիսոր Պյատրաս Կուբերտավիչյուսը։

1959– ծնվել է ամերիկյան օպերային երգչուհի, քնարերգական (լիրիկական) սոպրանո Ռենե Ֆլեմինգը:

1989 —իրանական իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Հոմեյնին տվել է ֆետվա հնդկացի գրող Սալման Ռուշդիի ֆիզիկական ոչնչացման վերաբերյալ, քանի որ նրա «Սատանայական բանաստեղծություններ» գիրքը մուսուլման-արմատականները համարել են իսլամը վիրավորող։ Այս ամենը քիչ հայտնի գրողին բերել է համաշխարհային հռչակ և միլիոնավոր դոլլարներ։

2003– սատկել է աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունը` Դոլլի ոչխարը:

2005– ստեղծվել է Յութուբ համացանցային վիդեո-նախագծային կայքը:

2011 —Արաբական գարնան ժամանակ սկսվել է ապստամբություն Բահրեյնում։ 

Կ.Խաչիկյան

ՀՀ-ն տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ 7 մեքենայի մասնակցությամբ վթար՝ ԵրևանումՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Սիրիային անկախության 80-ամյակի առթիվ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից ԱդրբեջանՓրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Երկար ժամանակ գազ չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … պիջակ«Մարկեդոնով. Ռուսաստանը հետաքրքրված է բարեկամական Հայաստանով»«Ինչպես է Փաշինյանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի փախստականներին վերածում քաղաքական վտարանդիների» «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը․ պատմության այս օրը (17 ապրիլ)Հայտնի է դերասան Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան պատճառըԵվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ռուբլին սկսեց արժևորվելԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Մինչև 20:00-ն ջուր չի լինելու․ ջուր հավաքեքՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր-ՊետրոսյանըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Ուկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Արդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանԱլլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱդրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Պակիստանից պատվիրակություն է մեկնել | ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր համաձայնությանը ԱՄՆ-ն իրանական նավի է ստիպել հետ վերադառնալ Պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Նեթանյահու Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց» Բենեիլ Դարիուշը նշել է Թոփուրիա-Ծառուկյան հնարավոր մենամարտի ֆավորիտին Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմՄիրզոյանը Ռումինիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված հարցեր Արարատյան դաշտը հրաժեշտ տվեց այս գարնան վերջին բացասական ջերմաստիճաններին Վթար է․ մինչև վաղը 12։00-ն ջուր չի լինիԵվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Փաշինյանի էժան վրեժխնդրությունը Գագիկ Ծառուկյանի դեմ
Ամենադիտված