Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Միասնություն» համազգային շարժումը՝ քաղաքական սերնդափոխության դրոշակակիր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գալիք խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս. քաղաքական ուժերը ակտիվ բանակցությունների, խորհրդակցությունների և հանդիպումների փուլում են: Ձևավորվում են նոր դաշինքներ, նոր ուժեր են իջնում քաղաքական բեմահարթակ: Այս քաղաքական բազմազանության մեջ դժվար է չառանձնացնել այն ուժին, որը դաշտի համատարած լճացման պայմաններում ակտիվորեն առաջ է քաշում ստեղծված իրավիճակից դուրս գալու իր սեփական տեսլականը: Խոսքը վերջին շրջանում ձևավորված «Միասնություն» համազգային շարժման մասին է, որը, չնայած գոյության բավական կարճ ժամանակահատվածին՝ արդեն իսկ ձեռք է բերել հասարակության վստահությունը և անկեղծ համակրանքը:

«Միասնություն»-ը, ներկայացնելով լուրջ քաղաքական հայտ, պատրաստվում է մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, վերահաստատելով շարժման նախաձեռնման պահից հնչող հայտարարությունն այն մասին, որ շարժումն իր ակտիվ և արդյունավետ մասնակցությունն է բերելու մեր երկրում ընթացող և հասարակության համար կարևորագույն նշանակություն ունեցող գործընթացներին՝ դրանով իսկ փաստելով իր՝ պատասխանատու քաղաքական ուժ լինելը:

Թե ինչ ձևաչափով նորաստեղծ, սակայն արդեն լուրջ կշիռ ձեռք բերած այս ուժը կմասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին, դեռևս պարզ չէ: Օրերս իր հարզացրույցներից մեկում «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը մեկ անգամ ևս նշեց այն հանգամանքը, որ երկրում ստեղծված իրավիճակից հնարավոր կլինի դուրս գալ միայն համատեղ և միասնական ջանքերի գործադրման միջոցով(Խմբ.- կարդացեք`«ՉԻ». Ծառուկյանի համար քաղաքականությամբ զբաղվելն ինքնանպատակ չէ. Արման Վարդանյան):

Այս տեսանկյունից՝ «Միասնություն» համազգային շարժումը հավակնում է դառնալ ձևավորվող նախընտրական հզոր բևեռի առանցքային դերակատարներից մեկը՝ առաջարկելով պետության զարգացման իր՝ որակապես նոր մոտեցումները և զարգացումները: Մոտ օրերս այս ուժը հանրության դատին կներկայացնի նաև իր նախընտրական ցուցակը: Հաշվի առնելով, որ «Միասնություն» համազգային շարժումն այս ամիսների ընթացքում իրեն դրսևորեց իբրև փորձագիտական, պրոֆեսիոնալ հենքի վրա աշխատող, երիտասարդ, հայրենասեր անհատների և կարող ուժերի միավորման, քաղաքական սերնդափոխության դրոշակակիր՝ կասկած չկա, որ այդ ցանկը բավականին ներկայանալի է լինելու:

Պատասխանելով լրագրողի այն հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ «Միասնության» նախաձեռնած դաշինքը գլխավորի Գագիկ Ծառուկյանը, Արման Վարդանյանը փաստեց, որ Ծառուկյանը մեր երկրի ապագայով խորապես մտահոգված անհատներից մեկն է, ով միշտ պատրաստ է օգտակար լինել պետության և հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման հարցում: Փաստացի, Ծառուկյանն ինքը կորոշի՝ մասնակցե՞լ ձևավորվող դաշինքին, թե՞ ոչ: Մի բան ակնհայտ է՝ «Միասնություն» համազգային շարժումն արդեն իսկ դարձել է այն առանցքը, որի շուրջ ձգտում են միավորվել երկրի ապագայի համար իրապես սրտացավ անհատները և ուժերը, այն ուժերը, որոնք ունակ են և պատրաստ՝ գաղափարական և ծրագրային պայքարի միջոցով հասնել քաղաքական սերնդափոխության և փրկել մեր քաղաքական դաշտը՝ օր-օրի խորացող դեգրադացիայից:

«Հայաստանը առանց քվեարկության ՀԱՊԿ-ում. Ինչու՞ է Երևանը անտեսել Մոսկվայի նախազգուշացումները»Sohu. «Պուտինը վճռական գործողություններ ձեռնարկեց Փաշինյան երկերեսանի դաշնակցի դեմ»Հայ քաղաքական գործիչը բացատրել է «Թրամփի ճանապարհի» կողմից երկրին ներկայացվող սպառնալիքըԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»ԱՄՆ դեսպանությունը փակ էԼավ լուր կենսաթոշակառուների համար․ մինչև ե՞րբ բանկային քարտերով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար կտրամադրվիԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան ԱբրահամյանԻնչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»ՉԼ․ «ՊՍԺ»-ն և «Ռոմա»-ն չպարզեցին հաղթողին, «Բավարիա»-ն պարտվեց «Լիլ»-ինԵվրոպայում անվտանգության նոր համակարգի մասին. Արտակ Զաքարյան«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարարՓաշինյանը սեղմում է հակասությունների օղակը ԱնդրկովկասումԻրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Սպորտինգ»-ը ոչ-ոքի խաղացին, «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բրյուգե»-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերումՎթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-նԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարBrent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանիԹեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայությունԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Եթովպիայում երկպարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում«Ժողովուրդ». Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում
Ամենադիտված