Էրդողանը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»։
Նշվում է, որ Էրդողանը, ընդունելով թյուրքական պետությունների կազմակերպության ավագանու անդամներին, համապատասխան որոշում է ստորագրել կառավարական «Resmi Gazete» թերթում «Շուշիի հռչակագրի» հաստատման և հրապարակման մասին։
Նշենք, որ փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Էրդողանի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ադրբեջանցիների կողմից օկուպացված Շուշիում։