Ժիրինովսկու վիճակի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վիճակը գնահատվում է կայուն, հայտնում է ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նրա վիճակը կայուն է, Վլադիմիր Ժիրինովսկին ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- հայտնել են նախարարությունից։
Նախարարությունից հավելել են, որ քաղաքական գործիչը փետրվարի 2-ից գտնվում է Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ օգնությունը։ Նաև նշվել է, որ նա COVID-19-ի օմիկրոն շտամ ունի: