Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոն, ինչպես երբեք, շատ լավ հասկանում է՝ ինչ վիճակում է այսօրվա Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը. Քաղտեխնոլոգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասի միավորումը հավաքական անվտանգության և տնտեսական ինտեգրման վրա շեշտադրմամբ սերտ դաշինքի շրջանակում անխուսափելի է առաջիկա 15 տարում. ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Solovyov Live յութուբյան ալիքին տված հարցազրույցում։

Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Լուկաշենկոն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ապագայում միութենական պետությանն անդամակցելու պատրաստ երկրների հնարավոր ցանկին. «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ՝ Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք՝ ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի… այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում… իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի… ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը 168.amի հետ զրույցում նկատեց՝ Բելառուսի նախագահի կողմից բարձրաձայնված ինտեգրման գաղափարը նոր չէ, սակայն առավել ակտուալիզացվել է հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, երբ ՌԴ և կոլեկտիվ Արևմուտքի միջև հարաբերություններն առավել սրվեցին:

«Այս սրման պարագայում, երբ, ըստ էության, գերտերությունների միջև ի հայտ եկավ նոր պայմանավորվածությունների անհրաժեշտությունը, և այս գործողությունը, որը կոչվում էր պանդեմիա, էլ ավելի սրեց այդ նոր աշխարհակարգ հաստատելու անհրաժեշտությունը, Ռուսաստանի վերնախավում առաջ մղվեց միութենական նախագիծն արագացնելու գաղափարը:

Եվ եթե մինչ այդ խոսքը հիմնականում Ռուսաստան-Բելառուս միութենական պետության գաղափարի մասին էր, ապա այժմ, երբ ի հայտ եկավ նոր խաղի կանոններ սահմանելու խնդիրը, գեոքաղաքական կենտրոնները փորձ են անում ուժեղացնել բանակցային ռեսուրսը, այդ թվում՝ սեփական աշխարհաքաղաքական, ռեգիոնալ, ռազմաքաղաքական ռեսուրսներն ավելացնելով»,- մանրամասնեց քաղտեխնոլոգը:

Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ Սոլովյովը պատահական լրագրող չէ, ու նրա հետ զրույցում Լուկաշենկոյի հայտարարությունները ևս պատահական չէին. ըստ նրա՝ Բելառուսի նախագահը սովորաբար հնչեցնում է այն, ինչ պետք է հնչեցնի, ինչը ՌԴ վերնախավն ուղղակիորեն չի հնչեցնում:

Արդյոք ՀՀ նախկին իշխանությունների օրոք Լուկաշենկոն կարո՞ղ էր իրեն թույլ տալ այդչափ անփույթ արտահայտվել Հայաստանի հասցեին՝ հետաքրքրվեցինք Վ․ Հակոբյանից:

Ի  պատասխան՝ նա արձագանքեց. «Դրա մասին նույնիսկ խոսք լինել չի կարող: Բազմիցս խոսել ենք այն մասին, որ Հայաստանի այսօրվա իշխանությունների հեղինակությունը միջազգային ասպարեզում մոտ է զրոյի, և ոչ միայն հեղինակությունը, այլև վտահությունը նրանց հանդեպ: Ընդ որում, այդ անվստահությունը կա թե՛ Արևմուտքից, թե՛ Հյուսիսից, թե՛ Արևելքից, և թե՛ աշխարհի ցանկացած ծայրից:

Եթե որևէ մեկը խաբվում է նրանով, որ ինչ-որ մեկը կարող է շնորհավորել որևէ իրադարձության կապակցությամբ, քաջալերել դեմարկացիան, դելիմիտացիան կամ խաղաղության ձգտումը, ապա պետք է շեշտել, որ այդտեղ ուղղակի առկա են կոնկրետ շահեր, և բոլորն էլ հասկանում են՝ Հայաստանում գտնվել է ինչ-որ մեկը, որն այդ շահը կարող է սպասարկել ուղղակիորեն կամ անուղղակիորեն»:

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ այդ վերաբերմունքը նաև օբյեկտիվ պատճառներ ունի՝ հաշվի առնելով այս իշխանությունների կողմից անվտանգային մարտահրավերներում ձախողելու, պատերազմում պարտվելու ու այդ պարտությունը շարունակ խորացնելու գիծը:

«Կաշկանդվածություն լինում է, երբ դիմացդ ուժեղ ղեկավար է, ուժեղ պետություն. Լուկաշենկոն որևէ կաշկանդվածություն չունի, որովհետև Լուկաշենկոն, ինչպես երբեք, շատ լավ հասկանում է՝ ինչ վիճակում է այսօրվա Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը: Ես չեմ բացառում, որ Լուկաշենկոն էլ բավականին լավ ինֆորմացված է նաև այնպիսի հարցերի մասին, որի մասին ինֆորմացված չէ մեր հասարակությունը»,- հավելեց նա:

Հարցին էլ՝ համարժե՞ք է արդյոք ՀՀ ԱԳՆ արձագանքը, որով ընդամենը համոզում էին հայտնում, թե՝ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ», Վիգեն Հակոբյանը պատասխանեց.

«Դա հերթապահ հայտարարություն էր. կար հասարակական ճնշում, որ Հայաստանը՝ որպես ֆորմալ անկախ, սուվերեն երկիր, ինչ-որ ձևով պետք է արձագանքեր:

Անկախ նրանից՝ դա Լուկաշենկոյի համար ներքին լսարանը սպասարկելու հայտարարությո՞ւն էր, թե՞ ոչ, դա, այնուամենայնիվ, արվում է Հայաստանի հաշվին. ինչ-որ տեղ՝ երկրի արժանապատվության հետ է խաղում՝ անկախ նրանից, թե ով է այդ երկրի վարչապետը, դրա համար մեր արձագանքը պետք է լինի ադեկվատ: Կարծում եմ՝ մեր ԱԳՆ արձագանքն ադեկվատ չէր արարքին»:

Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով
Ամենադիտված