Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայիս ՀՀ իշխանությունը բարոյական իրավունք չունի ընդունել Թուրքիայի բոլոր նախապայմանները՝ առանց հարցնելու Սփյուռքի և իր իսկ ժողովրդի կարծիքը․ ֆրանսահայ և ֆրանսիացի գործիչներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսահայ, ֆրանսիացի և հայաստանցի մի շարք մտավորականներ, գործիչներ հայտարարություն են տարածել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարի, Հայ Դատից հրաժարվելու ՀՀ քաղաքականության վերաբերյալ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Մենք՝ լինելով ֆրանսահայ, հայաստանցի կամ  Հայ Դատի բարեկամ, 2020 թվականին տագնապով հետևում էինք Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, որը տեղի ունեցավ Արևմուտքի անտարբեր հայացքի ներքո։

Այսօր մենք բացահայտորեն ականատես ենք Արևմուտքի ժողովրդավարությունների վախվորած հակազդեցությանը, որ անկարող եղավ  ինքնորոշված մի ազգի ապրելու իրավունքը պաշտպանելու և Բաքվի բռնապետի  բազմաքանակ ու գերզինված բանակի հարձակումը կասեցնելու։ Այն անկարող գտվեց նաև արգելել իր իսկ դաշնակցին՝ Թուրքիային՝ վարձելու հազարավոր ջիհադիստներ ու մասնակցելու հարձակմանը ՝ ՆԱՏՕ-ի տեխնոլոգիայով ու թուրքական գենշտաբի հրամանտարության օգնությամբ։ Մենք խորապես ափսոսում ենք, որ Ֆրանսիան չվավերացրեց Ազգային ժողովի ու Ծերակույտի որոշումները ու չճանաչեց Արցախի Հանրապետությունը, ինչը կհանդիսանար արցախահայության գոյատևման առաջին միջազգային իրավունքը։ Այսօր Ռուսաստանի Դաշնությունը միակ պետությունն է, որը եռակողմ պայմանավորվածության շրջանակում, ապահովում է Արցախի և իր բնակչության անվտանգությունը, ինչպես նաև հայկական մշակութային արժեքների պահպանումն ազատ մնացած տարածքներում։

Սակայն, այսուհետ մենք անհանգստացած ենք նաև Հայաստանի քաղաքական իրավիճակով։ Նոյեմբերի իննից  ի վեր, Ադրբեջանը թեժ ճակատամարտը փոխարինել է մաշեցնող պատերազմով՝ խաղաղ բնակիչներին կամ հայ զինվորներին սպանելով, ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ բռնազավթելով ու ռազմագերիներին շանտաժի առարկա դարձնելով։

Բաքվի բռնապետի ու թուրքերի նպատակը մեկն է՝ առերևույթ խաղաղության քողի տակ հասնել նրան, ինչին պատերազմով հնարավոր չեղավ, որպեսզի Հայաստանը հրաժարվի Արցախից, իր իսկ հարավային ինքնիշխան տարածքից և ցեղասպանության պահանջատիրութունից։ Նրանց գործը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանության շարունակությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ « ադրբեջանական Արցախի » մասին, և այն ստահոդ պնդումը , թե « Հայ Դատը Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը չի եղել », ցույց են տալիս, որ Բաքուն և Անկարան մոտենում են իրենց նպատակին։ Հայաստանի իշխանությունների կողմից թուրքական ապրանքների նկատմամբ արգելքի վերացումը , ընդդիմադիր գործիչներին բանտարկելը, հանգեցնում են մի բանի․ հարևան ավտորիտար ռեժիմներին զիջելով՝ Հայաստանը իրեն դնում է նրանց նմանվելու վտանգի տակ։

Ելնելով այս չափազանց վտանգավոր իրավիճակից՝  մենք բարձրաձայնում ենք, որ Հայաստանը այն հազվադեպ երկրներից է, որի ճակատագիրը միայն իրեն չէ, որ պատկանում է։ Այն բացառապես իրենը չէ։ Պատմությունը մեզ պարտավորեցնում է․ Սփյուռքով այն դուրս է գալիս իր սահմաններից։ Հայաստանի վարչապետը կամ որև մեկը առհասարակ իրավունք չունի որոշելու Արցախի քաղաքական պատկանելությունը․ այդ իրավունքը պատկանում է միայն արցախահայությանը։ Այդ իրավունքը արտացոլված է Արցախի Ազգային ժողովի՝ « Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգների ու մարտահրավերիների վերաբերյալ »  հայտարարության մեջ ։

Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ որևէ մեկը իրավունք չունի Թուրքիայի կատարած ցեղասպանության կարևորությունը նսեմացնել և կասկածի տակ դնել հայ ժողովրդի կյանքի մեջ  դրա այժմեականությունը։ Թուրքիան այսօր էլ համառորեն հավատարիմ է այդ ոճրագործության ժառանգությանը։ Պատմաբանները, որոնց մասին Թուրքիան նշում է, վաղուց են որոշել, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի Մեծ Եղեռնի հետևանքների համար և բարոյապես ու նյութապես հատուցի հայությանը ։

Ցեղասպանությունը միջազգային իրավունքի կողմից ձևակերպում ստացած հանցագործություն է մարդկության դեմ և մեզ բոլորիս է վերաբերում ու նաև պարտավորեցնում։ Այն ոչ մի պարագայում չի՛ կարող  հանձնվել փորձագետների կոմիտեի դատին , զոհաբերվել ձևական հաշտեցման խորանին կամ ջնջվել միայն Հայաստանի վրա գործադրվող ճնշումների տակ։

Մանավանդ, որ Հայաստանի կողմից Արցախից հրաժարվելը կհանգեցնի Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանության, ինչի մասին վկայում է Բաքվի կողմից Արցախի տարածքում իրականացվող էթնիկական բնաջնջումը ։ Արցախի դեմ իրականացվող ոճրագործությունները արդյունք են Արցախի՝ չճանաչված լինելու։ Այն պարզապես հայության ցեղասպանության շարունակությունն է։

Մենք գիտենք, որ հայերը չափազանց մեծ գին են վճարել այս պատերազմի, ինչպես նաև այն պատերազմական վիճակների համար, որ իրենց պարտադրել են ադրբեջանցիները՝ թշնամական քաղաքականությամբ։

Մենք ցավով ու հարգանքով ենք ըմբռնում  այն անսահման ծանր զոհողությունները, որոնք պարտադրվել են հայ ժողովրդին, հասկանում ենք նրանց վիշտը և թևաթափ լինելը։ Բայց գիտենք նաև, որ նրանց կողմից ցանկացած թուլություն Հայոց պետականությունը կդնի վտանգի տակ։

Մենք այն գիտենք, ու նրանք դա մեզանից ավելի լավ են գիտակցում։ Այդ իսկ պատճառով, մենք վստահ ենք, որ նրանք ի զորու են մերժել այս կործանարար դիրքորոշումը և կերտել իրենց ազգային ապագան։ Խոսքը վերաբերում է տարածաշրջանի անվտանգությանը, որը չի կարող հանդիսանալ մի իշխանության մենաշնորհը, որովհետև մի ազգի համար ճակատագրական որոշումները տեսանելի հորիզոնից առավել անդին են, քան կարճատես իշխանությունների քայլերը։

Արցախի հարցը, կազմելով Հայության Դատի անբաժան մաս, մեզ պարտավորեցնում է՝ անկախ այն բանից, թե ինչ են մտածում եւ արտահայտում այդ պահի իշխանությունները։

Հայ Դատը արհեստականորեն կտրել Հայաստանից և այն վերագրել  միայն Սփյուռքին, ինչպես դա անում է ՀՀ վարչապետը,  իրականում կնշանակի ծառայել թուրքական շահերին։

Ներկայիս իշխանությունը բարոյական իրավունք չունի ընդունել Թուրքիայի բոլոր նախապայմանները՝ առանց հարցնելու Սփյուռքի և  իր իսկ ժողովրդի կարծիքը։

Սրանով մենք  սթափության կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գործել ի շահ Հայաստանի, քանի որ այն պարտավորեցնում է բոլորիս ՝ Արցախը պիտի մնա հայկական, և Հայկական հարցը ծագել է, որպեսզի Հայաստանը ապրի և արարի։

Լորան  Լեյլեքյան, « Ֆրանսիա-Արցախ » Բարեկամության Շրջանակի քարտուղար

Իրինա Հովսեփյան, ENA-ի շրջանավարտ, վերլուծաբան, ծրագրերի ղեկավար

Հիլդա Չոբոյան, « Կովկաս » կենտրոնի նախագահ

Ֆրանսուա Ռոշեբլուան, Ազգային Ժողովի պատվավոր անդամ, « Ֆրանսիա -Արցախ » Բարեկամության Շրջանակի նախկին նախագահ, Արցախի ֆրանկոֆոնիայի նախագահ

Ալեն Նավարա-Նավասարդյան,  սոցիոլոգիայի և արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Էրվե Ժորժելեն, Աթենքի համալսարանի գիտաշխատող, դասախոս

Տիգրան Եգավյան, լրագրող

Բելլա Շահնազարյան, Փարիզի Թումո կենտրոն, ծրագրի ղեկավար

Ռոզ-Մարի Ֆրանգուլյան- Լե Պրիոլ, փաստաբան

Ալեքսի Գրիգորյան, մարդու իրավունքների և անթրոպոլոգիայի մասնագետ

Սարգիս Շահինյան, Շվեյցարիա Հայաստան GSA կազմակերպության պատվավոր նախագաh

Թալին Տեր Մինասյան, պատմաբան, INALCO -ի համալսարանի դասախոս

Լուսինե Ասլանյան, դաշնակահար

Նինա Առաքելյան-Լաբուրե, բժիշկ-արյունաբան

Քսավիե Շուքուրյան, իրավաբան

Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով
Ամենադիտված