Զախարովան անդրադարձել է Լաչինի միջանքին փոխարինող կամուրջ կառուցելու լուրերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆերկա պահին այդ հարցով տեղեկություն չունեմ: Տեսել եմ լուրերը, այդ թեման վերահսկողության տակ ենք պահելու․ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող՝ կամուրջ կառուցելու մասին լուրերին, որը պետք է Լաչինի միջանցքի այլընտրանքը դառնա։
«Հենց տեղեկություններ ունենանք, կկիսվեմ դրանցով»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով կամրջի վերանորոգման աշխատանքներին ռուսական կողմի ներգրավվածության և դրա նշանակության մասին հարցին:
Սոցցանցերի ադրբեջանական հատվածում օրեր առաջ հայտնվել է Հհակարի գետի վրա կամրջի կառուցման լուսանկարը։ Նշվում էր, որ այս կամուրջը Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի մի մասն է: