Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեյրան Օհանյանը 4 ամիս է՝ աշխատավարձ չի ստանում. փաստաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Իսկ դուք գիտեք, որ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար պարոն Սեյրան Օհանյանն արդեն չորս ամիս է աշխատավարձ չի ստանում: Կհարցնեք ինչու:

Ասեմ.- այսպես կոչված մարտի 1-ի գործով, քննիչը 11.01.2019թ. որոշմամբ կալանք էր դրել պարոն Սեյրան Օհանյանի և մյուս մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա.- միչև գործը դատարան ուղարկելը, դատախազ Պետրոս Պետրոսյանը մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին որոշման մեջ նշել է.

«Բացի այդ, որոշումներ են կայացվել ….յանի և մեղադրյալներ Սեյրան Մուշեղի Օհանյանի, …-ի գույքը կալանքից ազատելու մասին».- մենք էլ կարծել ենք, որ պարոն Օհանյանի գույքը (բանկային հաշիվները) կալանքից ազատված են.- դատավոր Ա.Դանիբեկյանը 26.04.2021թ. որոշմամբ պարոն Օհանյանին արդարացվել է և իր հերթին որոշման եզրափակիչ մասում նույնպես նշել է.

«Սեյրան Մուշեղի Օհանյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական (դրամական) միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը վերացնել»:

Երբ պարոն Օհանյանը ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր, պարզվեց, որ նրա բանկային հաշիվների վրա դրված կալանքը վերացված չէ և նա արդեն չորս ամիս է աշխատավարձ ու պատգամավորի գործունեությունն ապահովելու համար այլ վճարները չի ստանում, ինչով խախտվում է նրա ինչպես սեփականության իրավունքը, այդպես էլ պատգամավորի իրավունքները:

Երբ դա պարզվեց, գույքի վրա դրված կալանքը վերացված լինելու մասին գրություն տրամադրելու դիմում ներկայացվեց դատավոր Դանիբեկյանին: Քանի որ գործը գտնվում էր Վերաքննիչ քրեական դատարանում, այդտեղ էլ միջնորդություն ներկայացվեց կալանքը վերացնելու կամ վերացված լինելու մասին տեղեկանք տրամադրելու մասին: Դատավոր Դանիբեկյանը դիմումին ընթացք չտվեց, ասելով, որ գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում:

Վերաքննիչ դատարանն, իր հերթին, բողոքների քննությունն ավարտելուց առաջ միջնորդությունը քննարկեց, որի ժամանակ մեղադրող Պետրոս Պետրոսյանը հայտարարեց.

«Հարգելի դատարան, կիրառված գույքի նկատմամբ արգելանքի մասին սահմանափակումները վերացվել են մեղադրական եզրակացությունը հաստատելու փուլում, իմ կողմից և Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր առևտրային բանկերին ուղարկվել են իմ կողմից կայացված որոշումները: Եթե կա որևէ տեխնիկական խնդիր, որևէ առարկություն մեղադրանքի կողմը չունի կրկին հասցեագրելու որ էդ փուլում վերացվել է կիրառված կալանքը»:

Վերաքննիչ դատարանն էլ, հավանաբար հավատալով դատախազի այդ խոսքերին, իր որոշմամբ չանդրադարձավ միջնորդությանը:Բանկը, սակայն, ասում է, որ գույքի և դրամական միջոցների կալանքը վերացնելու մասին դատախազի որոշում չի ստացել, առաջին ատյանի դատարանի որոշումը դեռ օրինական ուժի մեջ չի մտել և պատգամավորի աշխատավարձի ստացման հաշիվները չի ապասառեցնում:

Ավելին, դեռևս դեկտեմբեր ամսին դիմել եմ դատախազ Պետրոսյանին, խնդրելով տրամադրել իր ասած որոշումը, ինչպես նաև այն ուղարկել բանկին: Մինչ օրս այդ որոշումը չի հայտնաբերվել, մեզ չի տրվել ու բանկին չի ուղարկվել:

Ահա այսպիսի երկրում ենք ապրում` երբ դատախազը ընդհուպ դատարանի առջև «բլեֆ» է անում` իբր գույքի նկատմամբ արգելանքը վերացրել է, իսկ դատարանի մոտ այդ «բլեֆն» անցնում է ու որոշում չի կայացնում, երբ թղթի վրա առնվազն 2019թ. ապրիլ ամսից պարոն Օհանյանի գույքը և դրամական միջոցները կալանքից ազատված են, սակայն փաստացի կալանքի տակ են, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորը ամիսներով աշխատավարձ չի ստանում ու չկա դրա լուծումը:Վստահ եմ, որ եթե նման խնդրի առջև կանգներ իշխանությունը ներկայացնող պատգամավորը, ապա մեկ օրում հարցը լուծում կստանար:Ընդդիմադիր պատգամավորի դեպքում, դատախազությունն ու դատարաններն ամեն ինչ անում են, որպեսզի հարցը լուծում չստանա:

Հ.Գ. 1 Քանի որ գործն այժմ գտնվում է Վճռաբեկ դատարանում, պարոն Օհանյանի գույքն արգելանքից հանված լինելու մասին գրություն տալու մասին դիմում եմ ներկայացրել Վճռաբեկ դատարանին: Տեսնենք ինչ պատասխան կստացվի:

Հ.Գ. 2 Եթե անգամ վճիռ է կայացվում անձի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին, աշխատավարձի վրա բռնագանձումը չի կարող կեսից ավելին տարածվել: Պարոն Օհանյանի դեպքում չկա նման վճիռ, այլ կան որոշումներ` դրամական միջոցները կալանքից ազատելու մասին, սակայն ամբողջ աշխատավարձը շարունակում է կալանքի վերցվել»:

«Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր
Ամենադիտված