Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 հետաքրքրաշարժ երևույթներ, որոնք բացատրություն չունեն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ


1. Ամոթից կարմրելու հատկությունը

Գիտնականները էվոլյուցիայի տեսության մեջ մեծ բացթողում են համարում անհարմար վիճակում հայտնված կամ ստելիս մարդու կարմրելու հատկության բացատրության բացակայությունը։ Կարմրելով՝ մարդը շրջապատին ազդանշան է ուղարկում՝ ահա ես ստախոս եմ, սրիկա, խաբեբա։ Սակայն ինչու՞։ Կա միայն աղոտ ենթադրություն, որ դրանով բնությունը մարդկանց ստիպում է քիչ ստել։ Իսկ կարմրած ստախոսը շրջապատին ազդանշան է ուղարկում ներողություն խնդրելու պատրաստակամության մասին։ Դա պակասեցնում է ագրեսիան և ստիպում ավելի արագ ներել։
Մի գուցե էվոլյուցիայի նախնական փուլում դա իսկապես պակասեցնում էր ագրեսիան։ Ո՞վ գիտե, կարող է հիմա էլ է օգնում։

2. Ծիծաղ

Մինչև հիմա հայտնի չէ, թե ի՞նչն է ստիպում մարդկանց ուրախանալ։ Չէ՞ օր հումորի զգացումը բոլորի մոտ տարբեր է։ Ոմանք ծիծաղում են երգիծաբանների համերգների ժամանակ, մյուսները՝ PSY-ի ելույթներին։ Գիտնականների ենթադրությամբ դա
անհրաժեշտ է հոգեկան գործընթացը հավասարակշռելու համար։ Օրինակ՝ գրգռվածությունը, լարվածությունը և վիշտը մարելու համար։ Չէ որ ծիծաղը առաջացնում է իսկական «բիոքիմիական փոթորիկ», երբ արտադրվում են բնական հարբեցնող նյութեր՝ էնդորֆին, հակադեպրեսանտներ։ Իզուր չէ, որ անգլիացիների մոտ կա ասացվածք «Ինձ ծիծաղել սովորեցրու. փրկիր իմ հոգին»։

3. Ինտիմ մազերը

Զարգացման ընթացքում մարդը կորցրել է գրեթե ամբողջ բուրդը։ Սակայն ինչո՞ւ են պահպանվել մարմնի ինտիմ մասերի մազերը։ Չէ որ այդ այդ հատվածը ամենաշատն է ենթակա մակաբուծական վարակմանը։ Գիտնականների ենթադրությամբ, դրանք մնացել են սեքսի համար։

4. Արվեստի ստեղծագործություններ ստեղծելու ծարավը

Մարդը պարզապես չի կարող չստեղծել գեղեցիկը։ Այն շոյում է աչքը։ Սակայն, որպես կանոն, այն չունի գործնական արժեք։ Եվ ինչու՞ է դա հարկավոր։
Գիտնականների ենթադրությամբ՝ գեղեցիկը թեկուզ և ոչ անմիջական, բայց այնուամենայնիվ, կօգնի ստեղծել ավելի որակյալ գործնական օբյեկտներ։ Սակայն հարմարավետ միջավայրը մարդիկ ընկալում են նաև որպես էսթետիկորեն գրավիչ։ Իսկ ոչ հարմարավետը՝ զզվելի։ Ստեղծելով արվեստի գործեր՝ մարդը մարզում է իր ուղեղը, որն այդ ընթացքում կատարելագործվում է զուտ կիրառական հարցեր լուծելու համար։ Հնարավոր է, ճիշտ էր Լև Տոլստոյը, որը գրել է. «... խոսքով մի մարդը մյուսին փոխանցում է իր մտքերը, իսկ արվեստով մարդիկ իրար փոխանցում են իրենց զգացմունքները»։

5. Սնահավատությունը

Ռացիոնալ իմաստ սնահավատության մեջ չկա։ Բայց դրանք կան։ Պարադո՞քս։ Գիտնականները ենթադրում են. կենսունակության նախանշանները հիմնված են հաջողությունները հիշելու, իսկ անհաջողությունները մոռանալու մեջ։ Մենք դառնում ենք ավելի սնահավատ, երբ հանդիպում ենք որևէ դժվարության։ Մռայլ մտքերի պատճառով մենք վատ ենք վերահսկում մեր
գործողությունները և թույլ ենք տալիս նոր սխալներ։ Իսկ հետագայում ամեն ինչ վերագրում ենք սև կատվին։ Եթե մարդը շրջանցում է սև կատվին, նա ինքն իրեն տրամադրում է հաջողության։10 հետաքրքրաշարժ երևույթներ, որոնք բացատրություն չունեն


6. Ալտրուիզմ

Այս եզակի հատկությունը ապրել ուրիշների համար, բխում է ուղեղից։ Արդեն 18 ամսական հասակում մանուկները ցուցաբեում են ալտրուիստական վարքագիծ, ինչը խոսում է մարդկանց բնածին ընկերասիրության մասին։ Սակայն ի՞նչն է ստիպում մարդկանց օգնել առանց որևէ շահի անգամ օտարներին։
Գիտնականների ենթադրությամբ՝ ալտրուիզմը անհրաժեշտ է զուգընկերոջ ընտրության ժամանակ, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց։ Անձնազոհությունը մարդուն առավել գրավիչ է դարձնում հակառակ սեռի ներկայացուցչի համար։
Մարդկային ուղեղի զարգացման հետևանքով երեխաների դաստիարակությունը դարձավ շատ բարդ գործընթաց, ինչը ստիպեց մեր նախնիներին ընտրել այնպիսի զուգընկեր, որը կլինի նվիրված և բարի ծնող։ Անձնազոհության դրսևորումները բոլորից լավ են մատնանշում այս հատկությունը։ Այդ պատճառով ալտրուիզմի հետ կապված գեները կարող էին պահպանվել զարգացման ընթացքում։

7. Քիթը փորելու սովորությունը

Թվում է, թե վնասակար զբաղմունք է՝ քթից պոկվում են մանր մազմզուկները, որոնք օգնում են ֆիլտրել շնչած օդը փոշուց, կեղտից։ Սակայն քիթը փորում են բոլորը՝ փոքրից մինչև մեծ, ոմանք ծածուկ, ոմանք բացահայտ։
Գիտնականների կարծիքը. իմաստը հնարավոր է թաքնված է ոչ թե հենց գործողության, այլ դրա հետևանքի մեջ։ Չէ որ շատերը նաև ուտում են իրենց բզեզիկները։ Զզվելի՞ է։ Բոլորովին։ Հետազոտողներից ոմանք գտնում են, որ դա վատ միջոց չէ իմունային համակարգը ամրապնդելու համար։ Հավասար համբույրներին։ Իսկ էվոլուցիայի նախաշեմին դա կարող էր լինել միակ միջոցը։ Չէ որ քիթը ֆիլտրում է մեծ քանակությամբ բազմատեսակ մանրէներ։ Այդ «խառնուրդը» հայտնվելով ստամոքսում դառնում է ունիվերսալ պատվաստանյութ։
Բացի այդ, ամերիկացի ֆիզիոլոգները պնդում են, որ ռեցեպտորներով հարուստ քթի լորձաթաղանթի մերսումը լավացնում է ուղեղի աշխատանքը։

8. Համբույր

Որտե՞ղ և ինչու՞ է առաջացել համբուրվելու սովորությունը, ինչու է ստացել սեքսուալ երանգ, ոչ ոք հաստատ չգիտի։ Չնայած ենթադրությունները շատ են։
Գիտնականների ենթադրությունը. հնարավոր է՝ համբույրը բնության կողմից հորինված, մի մարդուց մյուսին փոխանցվող յուրատեսակ պատվաստում էր։ Չէ որ թքի մեջ կան տարբեր մանրէներ, որոնցից 80%-ը բոլորի մոտ նույնն են, իսկ 20% անհատական։ Համբույրի ժամանակ դրանք փոխանցվում են մեկից մյուսին՝ բերանում աշխուժացնելով ուրիշ մանրէներին, այդպիսով հրահրելով իմունային համակարգը և զարկ տալով հակամարմինների առաջացմանը։

9. Երկարատև պատանեկություն

Նույնիսկ մեր ամենամոտ բարեկամների՝ մեծ կապիկների մոտ չկա այդքան երկարատև պատանեկությունից հասուն կյանքի անցման շրջան։
Գիտնականների ենթադրությունը. դա մարդու ավելի ուշ պատմական ձեռքբերումներից է։ Ինչքան ավելի զարգացած է հասարակությունը, այնքան ավելի հեռու են իրարից սեռական հասունացման շրջանները և վերջնական հասունությունը։

10. Երազներ

Անցյալում մեր նախնիները համոզված էին, որ քնած ժամանակ մարդու հոգին ժամանակավոր թողնում է մարմինը և զբոսնում աշխարհով։ Եվ մենք երազում տեսնում ենք այն, ինչ տեսնում է հոգին։ Հետագայում Զիգմունդ Ֆրեյդը պնդում էր, որ մեր երազները արտացոլում են մեր անգիտակից ցանկությունները։ Ներկայումս գիտնականների մեծ մասը ժխտում է այդ կարծիքը։ Այդ դեպքում երազներն ինչի՞ համար են ընդհանրապես։
Գիտնականների կարծիքը. երազները հայտնվում են մեր ուղեղում որպես էլեկտրական
ակտիվության խառնաշփոթի հետևանք։ Մոտավորապես 90 րոպեն մեկ ուղեղի փողային մասը քաոտիկ կերպով ուղարկում է էլեկտրական ազդակներ ամբողջ ուղեղով մեկ։ Դիմային ուղեղը փորձում է հասկանալ այդ ազդակները։ Եվ դա անելու միակ ձևը երազներ տեսնելն է։
Երազները չեն բերում որևէ հաղորդագրություն, սակայն անիմաստ էլ չեն։ Բացի այդ, հնարավոր է, որ երազները նպաստում են օրվա ընթացքում ստացած ինֆորմացիան կարճատև հիշողությունից տեղափոխել երկարատև հիշողություն։

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»
Ամենադիտված