Հին պատվաստանյութերը կարո՞ղ են օգտակար լինել օմիկրոնի դեմ պայքարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսի ավելի հին տարբերակների վրա հիմնված պատվաստանյութերը կարող են օգտակար լինել օմիկրոնի շտամի դեմ պայքարում։ Նման կարծիք է հայտնել վիրուսաբան, Գլոբալ վիրուսաբանական ցանցի կենտրոնի ղեկավար Կոնստանտին Չումակովը (Ռուսաստան)։
«Մոսկվա 24»-ի հաղորդմամբ՝՝ չնայած գործող կորոնավիրուսային պատվաստանյութերը չեն կարող կանխել օմիկրոն շտամով վարակումը, պատվաստումները դեռեւս անհրաժեշտ են, քանի որ դրանք նվազեցնում են հիվանդության ծանր ընթացքի եւ մահվան հավանականությունը։
«Դրանք վատ են աշխատում եւ չեն պաշտպանում վարակից ու հիվանդության թեթեւ ընթացքից, բայց պաշտպանում են ամենակարեւորից»,- նշել է մասնագետը։
Նրա խոսքով, օմիկրոնի վարակիչության բարձրացումը կարելի է բացատրել նրանով, որ այս շտամը չի վախենում պատվաստումից հետո առաջացած հակամարմիններից կամ այլ շտամներով վարակվելուց։
Սակայն հակամարմինները օրգանիզմի միակ պաշտպանական մեխանիզմը չեն վարակների դեմ: Գոյություն ունի նաեւ բջջային իմունիտետ եւ այլ մեխանիզմներ, դրանք բոլորը կանխում են վիրուսի ներթափանցումը թոքեր՝ առաջացնելով թրոմբոզ եւ այլ խնդիրներ։
«Ես կրկնում եմ, որ խթանիչ դեղաչափը ձեր պաշտպանության բանալին է, այնպես որ մի անտեսեք այն, եթե երկու անգամ պատվաստվել եք, եւս մեկ անգամ պատվաստվեք»,- հավելել է նա։