Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության ԵԽ ներկայացրած փաստերը կարող է ընկալվել ոչ այնքան օբյեկտիվ, մյուս կողմից իշխանության ներկայացուցիչները ԵԽ-ի հետ «ավելի լավ» են աշխատել․ Ավետիք Իշխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԵԽԽՎ-ն ընդունեց Հայաստանում «ժողովրդավարության նշանակալի առաջընթացը» փաստող բանաձևին, ընդդիմության հայտարարությանը և Հայաստանի ժողովրդավարության հարցերին: 

– Պարոն Իշխանյան ինչպես եք գնահատում, որ ԵԽԽՎ-ն ընդունեց Հայաստանում «ժողովրդավարության նշանակալի առաջընթացը» փաստող բանաձևը և նշեց, որ դուրս է եկել Հայաստանը ճգմաժամից։

–1. Եվրոպայի խորհուրդը ստեղծվել է, անդամ երկրներում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության նպատակով։ Սակայն, պետք է հաշվի առնել, որ այն քաղաքական մարմին է։ ԵԽ-ն , հատկապես քաղաքականացվեց ԽՍՀՄ և սոց․ ճամբարի փլուզումից հետո, երբ արևելյան Եվրոպայի և եվրոպական տարածքում գտնվող ԽՍՀՄ նախկին հանրապետությունները, առանց ԵԽ չափանիշներին համապատասխանեցնելու, դարձան ԵԽ անդամներ։Եվ վերջապես, ԵԽԽՎ պատգամավորները, բոլորն իրենց երկրների քաղաքական գործիչներ են, ինչպես Հայաստանի տարբեր տարիների պատվիրակությունները, ոչ թե իրավապաշտպաններ և նման բանաձևեր ընդունելիս, նրանք ավելի  շատ շարժվում են քաղաքական, իրենց երկրների շահերի պահանջով, այլ ոչ համաձայն ԵԽ հռչակած արժեքների։

2. Եթե դիտարկենք, տվյալ բանաձևի քվեարկման մասնակիցների թիվը, ապա պարզ երևում է, որ ԵԽ պատգամավորների գերակշիտ մասին կամ չի հետաքրքրել բանաձևը, այսինքն՝ Հայաստանը, կամ վստահ չեն եղել բանաձևի օբյեկտիվությանը։

3.Եթե ԵԽ որևէ երկիր, ինչպես Հայաստանը, ԵԽ երկրների կողմից չի դիտարկվում, որպես կարևոր դերակատար Եվրոպայում, ապա ԵԽ պատգամավորները ձեռնպահ են մնում խիստ գնահատականներից, չհակադրվելով գործող իշխանությանը, այլ լավագույն դեպքում հորդորում են իրականացնել բարեփոխումներ։Նման օրինակներ, հենց Հայաստանի օրինակով, կարող եմ շատ բերել։

4.Կարծում եմ, որ ԵԽԽՎ բանաձևի մեխն այն հատվածն է, որտեղ նշվում է, որ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվեց 2021թ․ հունիսի  20-ի խորհրդարանական ընտրություններով, շեշտելով, որ դրանք անցան ժողովրդավարական սկզբունքներին համաձայն, ի տարբերություն նախորդ ընտրությունների ընթացքում տեղ գտած թերություններին և որն ամենակարևորն է՝ ընդդիմությունն ընդունեց ընտրությունների արդյունքներն ու չբոյկոտեց ԱԺ-ն։

Նշենք, որ և ԵԽ, և ԵՄ, և ԵԱՀԿ դիտորդները, Հայաստանի բոլոր ընտրությունները համարել են կայացած, իհարկե՝ նշելով ընտրությունների ընթացքում տեղ գտած թերությունները։Վերջին ընտրություններին,  որպես դիտորդներ ներկայացված էին միայն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կողմից ներկայացված, սահմանափակ թվով, պատգամավոր-դիտորդներ։ Ընտրությունների նախօրյակին, մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, ես նույնպես հրավիրված էի նրանց հետ հանդիպմանը։

Առաջին անգամ տեսա, դիտորդների հստակ դրական դիրքորոշումը սպասվելիք ընտրությունների արդյունքների հետ կապված։ Իմ ներկայացրած անհանգստությունները, կապված վարչական ռեսուրսների աննախադեպ կիրառման, ահաբեկման, քրեական հետապնդումների հետ, նրանց կողմից բացարձակապես չընդունվեց։

Հաշվի առնենք նաև Հայաստանի, արդեն նախկին քաղհասարակության կողմից իրականացված դիտորդությունը, որն էլ ընտրությունները գնահատեց, որպես ազատ և արդար, անտեսելով, նույն վարչական ռեսուրսի կիրառումը, զինվորականների ուղղորդված քվեարկությունը, քաղաքական հետապնդումները

Եվ ամենակարևոր հարցն արտացոլված ԵԽԽՎ բանաձևում, որի հետ դժվար է չհամաձայնել՝ ընդդիմությունն ընդունեց ընտրությունների արդյունքները։ Ընդդիմությունը կառարկի, չէ՞ որ դիմեցին Սահմանադրական Դատարան։ Բայց չէ՞, որ նախորդ համարյա բոլոր ընտրությունների արդյունքները, նույնպես վիճարկվել են ՍԴ-ում։ Ամենակարևորն այն է, որ ընդդիմությունը չբոյկոտեց ԱԺ-ն, ավելին ընդունելով խաղի կանոնները, իշխանության պատգամավորների քվեներով , այն է՝ նրանց հետ համագործակցելով ․  ստացավ ԱԺ պաշտոններ։Եվ իսկապես, ընտրություններով, գոնե արտաքուստ Հայաստանում լարվածությունը թուլացավ, իսկ հայտարարված «դիմադրության» շարժումները մարեցին։Համոզված եմ, եթե Հայաստանում շարունակվեին բողոքի ակցիաները, ապա ԵԽԽՎ բանաձևն այդքան «կառուցողական» չէր լինի։ Տեսնելով, գոնե արտաքուստ հանդարտությունը քաղաքական դաշտում , ի՞նչ եք կարծում ԵԽԽՎ-ն պետք է կատալիզատորի դե՞ր կատարեր ընդդիմության համար։ 

–Այդ համատեքստում ինչպես եք գնահատում «Հայաստան» դաշինքի հայտարարությունը։

Հայտարարության տեքստում գտած ձևակերպումների հետ լիովին համաձայն եմ, բայց, դաշինքը չի անդրադառնում ԵԽԽՎ բանաձևի , իմ կողմից վերը նշված հարցին։ Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումների և կալանավորներին, ցավալի փաստ պետք է արձանագրեմ։ Դեռևս չի ստեղծվել, հստակ քաղբանտարկյալների և հետապնդվողների ցուցակ, նրանց մեղսագրվող մեղադրանքներով։ Իմ բոլոր փորձերը ստեղծելու քաղբանտարկյալների պաշտպանության խորհուրդ, որը մանրամասնորեն կզբաղվի նրանց հարցերով, ապարդյուն եղան։ Այնպես որ , ընդունենք նաև մեր թերացումները։ Իսկ օրինակ, զեկույցում, թեկուզ մեղմորեն արտացոլված է խոսքի ազատության հետ կապված մտահոգությունները։ Պատճառն այն է, որ   Հայաստանի ժուռնալիստների միությունը և լրագրողական կազմակերպությունները այդ ամենի մասին հայտարարություններ են ընդունել, որին էլ արձագանքել են լրագրողական և իրավապաշտպան միջազգային կառույցները։Իսկ քաղաքական ընդդիմության ԵԽ ներկայացրած փաստերը, մի կողմից կարող է ընկալվել ոչ այնքան օբյեկտիվ, մյուս կողմից իշխանության ներկայացուցիչները, պայմանական ասած ԵԽ-ի հետ «ավելի լավ» են աշխատել։

–Ինչն է խնդիը, որ Հայաստանում ներքաղաքական դաշտում ճիշտ հակառակ մոտեցումն է, որ ժողովրդավարությունը նվազում է, իսկ ԵԽՎ–ն այլ բան է արձանագրում։

-Կարծում եմ, արդեն պատասխանեցի ձեր հարցին։ Ի դեպ շատ է շահարկվում, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի քվեարկությունը, նրան ներկայացնելով, որպես թուրք-ադրբեջանական պատգամավորների քվեարկության համախոհ։ Ես համոզված եմ, որ թուրք-ադրբեջանական պաշտոնական դիրքորոշումը հիմնականում համընկնում է ԵԽԽՎ բանաձևի ոգուն, բացի ռազմագերիների հարցը։ Այլ բան է քվեարկությունը, պարզ չի, որ Հայաստանին դրական ներկայացվող ցանկացած փաստաթղթի, նրանք հրապարակային դեմ պետք է քվեարկեն։ Իմ կարծիքով, Հայկ Մամիջանյանը պետք է խիստ ելույթ ունենար և հրապարակային բոյկոտեր քվեարկությունը։

Եվ վերջապես, հայտնեմ իմ կարծիքը։ Ես համարում եմ, որ ԵԽԽՎ բանաձևը ավելի քան սուբյեկտիվ է, բացարձակապես չի արտացոլում Հայաստանի , ինչպես ներքաղաքական իրավիճակը, այլև անտեսում է Եվրոպայի Խորհրդի հռչակած արժեքները՝ ժողովրդավարություն  (ընտրությունների կեղծում,ՏԻՄ-երի կազմաքանդում), օրենքի գերակայություն (դատարանների շրջափակում,ՍԴ, ԲԴԽ կազմաքանդում, գործերի մակագրում), մարդու իրավունքներ ( խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ բռնություններ, խոսքի ազատության սահմանափակումներ, քաղաքական բանտարկյալներ և հետապնդումներ)։

«Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր
Ամենադիտված