Ոչ մի երկիր չի պաշտպանի Ուկրաինան, եթե Ռուսաստանը որոշի լայնածավալ ներխուժում իրականացնել․ Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեմ վախենում Պուտինի հետ որևէ ձևաչափով հանդիպումից, բայց չեմ հասկանում, թե ինչու է հանդիպումը լինելու Սոչիում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադառնալով հարաբերությունների սրմանն ու հնարավոր պատերազմին։
«Ուկրաինան կողջունի Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ ձևաչափով բանակցային հարթակի ստեղծումը»,-ասել է Զելենսկին։ Զելենսկին կարծում է, որ ոչ մի երկիր չի պաշտպանի Ուկրաինան, եթե Ռուսաստանը որոշի լայնածավալ ներխուժում իրականացնել։