ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրության հետ կապված հայտարարություն է տարածել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը հունվարի 28-ին «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրության հետ կապված հայատարություն է տարածել:
«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կապի մեջ է ինչպես Ռուսաստանի հայերի միության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող այլ հայկական կազմակերպությունների, ինչպես նաև Ռուսաստանի իշխանությունների հետ։ Դեսպանությունը նաև ուշադրությամբ հետևում է մամուլի հրապարակումներին»,- նշում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանությունը նաև իր խորին մտահոգությունն է հայտնում հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները սևացնելու մեջ շահագրգռված որոշակի շրջանակների կողմից Հայաստանի անկախության մարտիկ Գ. Նժդեհի հիշատակը պղծելու փորձերի առնչությամբ։
«Անընդունելի ենք համարում այս թեմայով շահարկումները և հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց»,- ասված է հայտարարությունում։