Տեղեկատվությունը, թե փետրվարի 7-ից դպրոցներն անցնում են հեռավար կրթության, չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են․
«Ի գիտություն․
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է՝ սոցիալական հարթակներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե փետրվարի 7-ից դպրոցներն անցնում են հեռավար կրթության, չի համապատասխանում իրականությանը։
Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին»։