Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը կայունացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը կայունացել է: Այս մասին ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Սահմանային ծառայության տվյալներով՝ լույս հունվարի 28-ի գիշերը «անցել է հանգիստ, առանց միջադեպերի»։ Ներկայում Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը վերահսկում է իրավիճակը:
Ղրղզստանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորականների միջև սահմանին տեղի ունեցած կոնֆլիկտի ընթացքում տուժել է Ղրղզստանի 11 քաղաքացի, նրանց վիճակը գնահատվում է «միջին ծանր»։
Հինգշաբթի տաջիկ-ղրղզական սահմանի հատվածում կոնֆլիկտ է սկսվել երկու երկրների ներկայացուցիչների միջև։ Ղրղզական կողմը տաջիկական կողմին մեղադրել է զենք, այդ թվում՝ ականանետեր և նռնականետեր կիրառելու համար, ինչպես նաև հայտնել է, որ հարևան հանրապետությունը դեպի սահման է քաշում ծանր տեխնիկա։ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտնել է ղրղզական կողմից կրակոցների, ականանետների և անօդաչու թռչող սարքերի կիրառման, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին։ Ուրբաթ գիշեր կողմերի ներկայացուցիչներին հաջողվել է պայմանավորվել հրադադարի շուրջ։