Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Բաքուն, որը սպառնում էր հրթիռային հարձակմամբ հայկական ատոմակայանի վրա, սկսել է անհանգստանալ դրա անվտանգությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

eadaily.com-ը գրում է, որ Վիեննայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում ատոմակայանի շահագործման ընթացքի անվտանգության հարցեր: Այդ մասին հայտնել է անդրկովկասյան այդ հանրապետության ԱԳՆ-ն։ Հանդիպմանը ադրբեջանցի նախարարն ընդգծել է 1968 թվականի Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևորությունը նման զենքի չտարածման հարցում և կարևորել ՄԱԳԱՏԷ-ի դերն այդ հարցում։ Նախարարը նաև մատնանշել է կազմակերպության ստուգման գործընթացի կարևորությունը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման դեպքերում։

Ջեյհուն Բայրամովը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանը «մեծ նշանակություն է տալիս միջուկային անվտանգության ապահովմանը և ամրապնդմանը» և աջակցում է այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնմանն ուղղված ցանկացած ջանքեր։ Նրանք նաև նշել են «հնացած տեխնոլոգիաներով ատոմակայանի (Մեծամորի ԱԷԿ) շահագործման ընթացքում անվտանգության պահանջներին Հայաստանի համապատասխանության մոնիտորինգի կարևորությունը։ Ռաֆայել Գրոսսին իր հերթին Ադրբեջանին անվանել է ՄԱԳԱՏԷ-ի կարևոր գործընկեր և նշել տարբեր ոլորտներում կողմերի միջև հաջող համագործակցությունը։ Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից նաև հայտնել են, որ կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Պաշտոնական Բաքվի կողմից «հնացած տեխնոլոգիաներով հայկական ատոմակայանի անվտանգության» վերաբերյալ արտահայտած մտահոգության կապակցությամբ հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հյուսիսարևելյան հատվածում կտրուկ սրման պահին (Ղարաբաղում 44-օրյա պատերազմի մեկնարկից մի քանի շաբաթ առաջ)  Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հանդես էր եկել հայկական ատոմակայանի վրա «բարձր ճշգրտության հրթիռային հարված» հասցնելու Բաքվի ունակության մասին չափազանց երկիմաստ հայտարարությամբ։ Պաշտոնական Երևանը, ի պատասխան նման սպառնալիքի  հայտարարել էր, որ Բաքուն հայ ժողովրդի նկատմամբ դրսևորում է «պետական ​​ահաբեկչություն» և «ցեղասպանական մտադրություններ»։

Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երևանից մոտ 30 կմ դեպի արևմուտք։ Այն շահագործման է հանձնվել 1980թվականին: Կայանն ունի երկու միջուկային էներգաբլոկ՝ VVER-440 տիպի ռեակտորներով։ Ներկայումս ՀԱԷԿ-ի միայն երկրորդ էներգաբլոկն է գործում, և վերջին տարիներին ապահովում է հանրապետության էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության մինչև 35%-ը։ Անցյալ տարի ռուս մասնագետներն ավարտել են ատոմակայանի արդիականացման աշխատանքները, և նրա շահագործումը  երկարաձգել մինչև 2026 թվականը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

ԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՎանաձորում կասեցվել է խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԱշտարակում «ԳՕՍՏ ՇԻՆ» շինանյութի խանութի պահեստային հատվածում խոշոր հրդեհ է բռնկվելՀաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաoդային nւժերի ամպային հաշվողական հարթակըԱրմավիրի քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել«Սև ուրբաթը» Wildberries-ում․ ինչպես գտնել շահավետ առաջարկներ և անվտանգ գնումներ կատարել առցանցՄակրոնը Լը Պենին կոչ է արել ավելի համեստ լինելՊեսկով․ Պուտինը և Փաշինյանը բանակցությունների ընթացքում կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցըԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է ՈւկրաինաՓոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկներըԻրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավԱՄՆ-ում ավելի քան 900 000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԿասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակըՀնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANIԵրևանում չինացուց 8 մլն դրամ են գողացելՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականըՄահացել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահըՏուլիպան մեկնաբանել է «Արարատ-Արմենիա»-ի՝ «Զալցբուրգ»-ից 2:0 հաշվով կրած պարտությունըԳետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20,000 կարմրախայտի մանրաձուկԱրդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետՀայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր իրավական պայմանն է. ադրբեջանցի պատգամավորՄեկնարկել է նոյեմբեր ամսվա անապահովության նպաստների վճարումըԷրդողանն աջակցել է «Բեշիքթաշին» Վրաստանում տեղի ունեցած բախումներից հետոՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. WorldometerԾանոթ ու միարժամանակ անհայտ …Քու–քլաքս–քլան գաղտնի կազմակերպությունBloomberg. Մեծ Բրիտանիային ցրտերի պատճառով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպառնում15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. ՄադյարԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունըԵրևանում բախվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը«Եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են Հայաստանում քաղաքական հետապնդումների պատճառով»Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականությանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՍիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՌուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. ԿոպիրկինՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում․ ի՞նչ կփոխվի«Փաշինյանը փորձում է հայերի ձայները շահել խոստանալով հրաժարական տալ, բայց նրանք նրան չեն հավատում»
Ամենադիտված