ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ուժերը բերում են պատրաստության և Արևելյան Եվրոպայում տեղակայման նպատակով հավելյալ նավեր ու կործանիչներ ուղարկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի դաշնակիցներն ուժերը բերում են պատրաստության և Արևելյան Եվրոպայում տեղակայման նպատակով հավելյալ նավեր ու կործանիչներ են ուղարկում՝ ամրապնդելով դաշնակիցների զսպումն ու պաշտպանությունը, քանի որ Ռուսաստանը շարունակում է իր ռազմական հզորությունն ավելացնել Ուկրաինայում և դրա շուրջ: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի կայքում:
Դանիան ֆրեգատ է ուղարկում Բալթիկ ծով և պատրաստվում է չորս F-16 կործանիչներ տեղակայել Լիտվայում։ Իսպանիան նավեր է ուղարկում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին միանալու համար և դիտարկում է Բուլղարիա կործանիչներ ուղարկելու տարբերակը: Ֆրանսիան իր պատրաստակամությունն է հայտնել ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ զորքեր ուղարկել Ռումինիա։ Նիդեռլանդներն ապրիլից Բուլղարիա է ուղարկում երկու F-35 կործանիչ: Միացյալ Նահանգները նաև հստակեցրել է, որ դիտարկում է Դաշինքի արևելյան հատվածում իր ռազմական ներկայությունը մեծացնելու հնարավորությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ողջունել է դաշնակցային այս ջանքերը և ասել, որ ՆԱՏՕ-ն «կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պաշտպանության համար, այդ թվում՝ ուժեղացնելով արևելյան թևը»: