Դոնբասում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից զինադադարի խախտման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի ուժայինները Դոնբասում մեկ անգամ խախտել են զինադադարի ռեժիմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ներկայացուցիչը Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:
Հունվարի 21-ին գերատեսչությունում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից հրադադարի ռեժիմի խախտման չորս փաստի մասին:
«Վերջին մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է մեկ անգամ»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Գերատեսչությունում հավելել են, որ կրակոցների ժամանակ ուժայինները նռնականետեր են կիրառել: