Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք. հիվանդի գնահատվում է միջին ծանրության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի հունվարի 21-ին Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված խավիարը: Այս մասին հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

«Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ֊ում, վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հիշեցնում ենք, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը:

Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.

խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
մի´ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը «Clostridium botulinum»-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130'C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:

Վենեսուելան վերսկսում է նավթի մատակարարումները Իսրայել Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը Ռուբեն Վարդանյանի խոսքը՝ Բաքվի բանտիցՔարաթափում Մյասնիկյան պողոտայումԹուրքիան չի ձգտում տարածաշրջանային ազդեցության․ Էրդողան Բաքուն և Երևանը ինքնիշխան են և ազատ են Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու համար․ Պեսկով Փաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնումՍտամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն նաև ամեն օր Թոմաս Ֆրանկը հեռացվել է «Տոտենհեմ»-ից Բուք, ձյուն, ցածր հորիզոնական տեսանելիությունԾայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտՎենսն Ադրբեջանում արել է բավականին առանցքային հայտարարություն. քաղաքական վերլուծաբան Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է Կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկից սպասքի օգտագործումը Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանում Telegram-ի դանդաղեցման գործընթացը «Քաղաքական քողարկում. Փորձագետը ինքնիշխանության հարցում Հայաստանի աննախադեպ քայլի մասին»Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ռյունիար շամպայնԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած քաղաքացիներին պատասխանատվությունից ազատելու օրինագիծը 6 վիրավոր՝ Սպիտակում․ ինչ է հայտնի«Տրանսպորտային հանգուցալուծում. Ռուսաստանը պնդում է «Թրամփի երթուղուն» մասնակցելու վրա»Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՊլանային անջատումներ՝ փետրվարի 11-ին, 12-ին, 13-ին, 16-ին, 17-ին և 19-ինՔաղաքացիները Վենսին կոչ են արել պաշտպանել քրիստոնյաներին բռնապետությունից Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԵրևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով Հայաստանը Մարգարայի կամրջով հումանիտար օգնություն է տեղափոխել Թուրքիա․ պատմության այս օրը (11 փետրվար)Ձյուն և բուք ՀՀ-ում․ մանրամասներՔՊ-ն Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չի ընտրել․ «Հրապարակ» 2021-ից հետո կոռուպցիան մեր երկրում շատացել է. թվեր. «Ժողովուրդ»Կլքի՞ արդյոք ՔՊ-ն․ «Հրապարակ» Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին արտակարգ է․ վիրավոր կաՈւգոչուկվու Իվուն վիրահատվել է Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը Կանադան մտադիր Է 10 հազար Բրաունինգի ատրճանակ փոխանցել Ուկրաինային․ Ottawa CitizenԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակըՀարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարիՍկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին Դավաճանության 8 անսպասելի նշանները Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնՄոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր․ ՌԴ փոխարտգործնախարարՌաֆինյան նշել է, թե ինչից կախվածություն ունի Յամալը Նիդեռլանդների ԶՈՒ ղեկավարը հնարավոր է համարել երկրի մասնակցությունն Ուկրաինայում հնարավոր առաքելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում (լուսանկարներ) Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 158-րդ տեղը The Guardian-ն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում Ջեյ Դի Վենսի համար փռված գորգին
Ամենադիտված