Ամերիկացի օրենսդիրներն առաջարկում են բազմաթիվ անհեթեթ օրինագծեր, որոնք մեկնաբանելն անտեղի է. Պեսկովը՝ ՌԴ պաշտոնյաների, այդ թվում՝ Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի օրենսդիրները, ով ինչում որ հմուտ է, առաջարկում են բազմաթիվ անհեթեթ օրինագծեր, որոնք մեկնաբանելն անտեղի է, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ամերիկացի օրենսդիրները մարզվում են՝ ով ինչում որ հմտացած է: Որքան շատ են իրենց բովանդակությամբ, առաջարկվող միջոցառումների առումով անհեթեթ նախագծերը, այնքան շատ են արժեզրկվում այդ գաղափարները։ Մենք արդեն աննպատակահարմար ենք համարում մեկնաբանել յուրաքանչյուր նման «մարզում»»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ԱՄՆ որոշ կոնգրեսականների առաջարկներն են պատժամիջոցներ սահմանել ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։
Ավելի վաղ, ԱՄՆ Կոնգրեսի կայքի տեղեկատվության համաձայն, հանրապետական Ջիմ Բենքսը ներկայացրել է Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների նոր նախագիծ։ Միևնույն ժամանակ, Washington Post-ը գրել է, որ նախագծում անձամբ հիշատակվում են Ռուսաստանի նախագահը, ՌԴ նախարարների կաբինետի անդամները, դաշնային ծառայությունների ղեկավարները, ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարը: