Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Գևորգ Կոստանյանը կարողացել է և՛ ՌԴ, և՛ միջազգային մակարդակով ապացուցել, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը անհիմն և ապօրինի է

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ռուսաստանի Դաշնության դատախազության 300-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին Հայաստանից երկու հոգի են հրավիրված եղել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ հայրենի իրավապահները Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել արդեն շուրջ 2 տարի, և, ահա, նրան հրավիրում են Կրեմլ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին ու ներկա պաշտոնյաները Կրեմլում մասնակցել են նաև առավել փոքր ձևաչափով կազմակերպված ֆուրշետ-հյուրասիրությանը, որտեղ ընդամենը մի քանի տասնյակ մարդ է մասնակցել:

Ստացվում է՝ Կոստանյանը, չունենալով որևէ պաշտոն, ունի նույնքան հեղինակություն, որքան ՀՀ գործող գլխավոր դատախազը: Այս իրողությունը ուշագրավ է ոչ միայն այն հանգամանքով, որ ՀՀ-ից ընդամենը երկու դատախազներ են մասնակցել իրավապահ այդ կառույցի հիմնադրման 300-ամյակին, այլ այն, որ Գևորգ Կոստանյանը ՌԴ-ում ոչ մի օր չի եղել հետախուզման մեջ. Մոսկվան հրաժարվել է հետախուզել նրան:

Հիշեցնենք՝ միջազգային քրեական ոստիկանությունը՝ Ինտերպոլը, ևս հրաժարվել էր հետախուզում հայտարարել Կոստանյանի նկատմամբ՝ հարուցված քրգործի նյութերը համարելով անհիմն: Փաստորեն, ե՛ւ ՌԴ-ն ե՛ւ Ինտերպոլը համարել են Կոստանյանի նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում: Թերևս, դրա համար էլ, ոչ միայն Կրեմլ են հրավիրել նրան, այլև՝ 300-ամյակի աննախադեպ միջոցառումներին, ինչը հատկանշական է և գնահատական՝ առաջադրված մեղադրանքին:

Հիշեցնենք նաև, որ ամիսներ առաջ, էլի Կրեմլում, Կոստանյանը դստեր հետ մասնակցում էր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը և նստած էր առաջին շարքում, որը ցուցադրվում էր ՌԴ Առաջին հեռուստաալիքով: Ինչպես մի առիթով տեղեկացրել էինք՝ այժմ Կոստանյանը ՌԴ դատախազության ակադեմիայում դասավանդում է՝ վերապատրաստելով ՌԴ դատախազներին:

Փաստորեն, Գևորգ Կոստանյանը կարողացավ ե՛ւ ՌԴ, ե՛ւ միջազգային մակարդակով ապացուցել, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը անհիմն և ապօրինի է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Հայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ըԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԹավա տոլմա․ համախմբող ուտեստի յուրահատուկ մեկնաբանությունը Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան Ձեր խոսքի մեջ մի քանի անգամ օգտագործեցիք Նախչևան. Նախչևան գոյություն չունի, Նա-խի-ջև-ան է. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին Պի’ղծ է ձեր կառավարության ծրագիրը, հայ ժողովուրդը ձեզ «ալիևյան սահմանադրության» մանդատ չի’ տվել ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա 37-ամյա զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Վրաստանում կարծում են, որ ՌԴ-ն կարող է դադարեցնել Կրասնոդարից Հայաստան Վերին Լարսով փոխադրումները Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Սիսիանի զորամասում այսօր պայմանագրային զինծառայող է ինքնաuպան եղել. նրա կինը հղիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում ՑԱԽԱԼ-ը hարվածել է Գազայի հարավում գտնվող քաղաքներից մեկին Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Դավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Արտակարգ դեպք, Փամբակ բնակավայրում փրկարարները հայտնաբերել են եղնիկի ձագի մարմին«Արդյո՞ք Հայաստանն իր նոր առաջնահերթություններում ընտրում է ուկրաինական ուղղվածությունը»Ուզբեկստանն ու Ադրբեջանը Կասպից ծովում համատեղ նավատորմ կստեղծեն Ինչ իրավիճակ է Լարսում Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվն աճել է. ՊԵԿ Մեծ Բրիտանիայի վարչապետը կհայտարարի Կիևին SCALP hրթիռների արտադրության համար գաղտնի տվյալների փոխանցման մասին Էդուարդ Սպերցյանի հերթական արդյունավետ գործողությունը «Ալ Ահլիում» Սա վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է․ Վարդան Ոսկանյան Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. ԱՄՆ ֆինանսների նախարար «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին» Ալիևը խոսել է TRIPP-ի շինարարական աշխատանքների մասին Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պարուրաձև գայլիկոն«Ռուսաստանը Հայաստանին ոչինչ պարտք չէ»Խոշոր ու ողբերգական վթար, Արագածոտնում. բախվել են «MAN» բեռնատար և «Opel»-ըԵվրահանձնաժողովը 6,1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային uպառազինnւթյան ձեռքբերման համար Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված