Ինչ է Պուտինը հանձնարարել Շոյգուին. մանրամասներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության զինված ուժերը նորագույն սպառազինությամբ, ռազմական նորագույն տեխնիկայով զինելը կերաշխավորի երկրի ռազմական անվտանգությունն ու ազգային շահերի պաշտպանությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչև տարեվերջ սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի արդիականացումը հասցնել 72,7 տոկոսի։
«Խնդրի իրագործման համար անհրաժեշտ է շարունակել զինված ուժերը սպառազինության հիմնական տեսակներով, այդ թվում՝ բարձրտեխնոլոգիական զենքերով համալրելու նպատակով առաջնահերթ ֆինանսավորմամբ երկարաժամկետ պայմանագրերի կնքման պրակտիկան»,- ասել է Շոյգուն։