ՆԱՏՕ-ի գործողությունները տանում են դաշինքի փլուզմանը. Իրանի նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի ներկայիս վարքագիծը կարող է հանգեցնել դաշինքի փլուզմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«ՆԱՏՕ-ն տարբեր երկրների աշխարհագրական տարածքներ է ներթափանցում տարբեր պատրվակներով, քողարկված։ Սպառնում է անկախ պետություններին՝ տարածելով արևմտյան մոդելը։ Նման վարքագիծն ի վերջո կհանգեցնի փլուզման»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Պետդումայում։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի երկկողմ բանակցությունները: Սա նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ռայիսիի առաջին այցն է Ռուսաստան։