Զավեն Անդրիասյանը կորոնավիրուսի պատճառով չի շարունակի ելույթը Հայաստանի առաջնությունում
ՍՊՈՐՏՀայաստանի շախմատի առաջնության մասնակից Զավեն Անդրիասյանը չի շարունակի ելույթն երկրի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է գրոսմայստերը:
«Ցավով տեղեկացնում եմ, որ Covid-19-ի դրական թեստի պատճառով չեմ շարունակի ելույթս Հայաստանի առաջնությունում: Ես ինձ լավ եմ զգում, ոչ մի ախտանշան չունեմ: Շնորհակալ եմ մտահոգության և աջակցության համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Հայաստանի շախմատի առաջնությունում մինչ այս կայացել է 7 տուր: Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 5,5 միավորով Մանուէլ Պետրոսյանն է: