Իրանի, ՉԺՀ-ի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային վարժանքները Հնդկական օվկիանոսում կսկսվեն հունվարի 21-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի համատեղ ռազմածովային վարժաքները Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում կսկսվեն հունվարի 21-ին: Հհունվարի 20-ին այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակի մամուլի ծառայությունը:
Զորավարժությունների ընթացքում կմշակվեն տարբեր տեսակի մանյովրներ, ներառյալ այրվող նավի փրկում, զավթված նավի ազատում եւ հրաձգություն թիրախներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: