ՌԴ և ԻԻՀ արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, ներառյալ՝ առաջիկա քաղաքական շփումների բովանդակությունը։
ՌԴ ԱԳՆ-ը փոխանցում է, որ նախարարները քննարկել են իրանական միջուկային ծրագրի մասին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրավիճակը՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին Վիեննայում վերսկսված բանակցությունների իրանական միջուկային ծրագրի ամբողջական իրականացումը վերականգնելու ութերորդ փուլի համատեքստում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից հաստատված «միջուկային գործարքի» իր սկզբնե հավասարակշռված կոնֆիգուրացիայով։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին։