Իրաքն ու Սիրիան մտադիր են երկաթուղային ու օդային հաղորդակցություն հաստատել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիան և Իրաքը մտադիր են միավորել երկաթուղիները, այդ հարցը քննարկվել է Իրաքի տրանսպորտի նախարար Նասեր Հուսեյն Ալ Շիբլիի և Իրաքում Սիրիայի դեսպան Սաթամ Ջադաանի հանդիպման ժամանակ, հաղորդում է իրաքյան INA գործակալությունը:
Կողմերը քննարկել են երկաթուղային հաղորդակցության կարգավորման հարցերը, տարանցման խնդիրն ու երկու երկրների միջև նավագնացության զարգացմանը վերաբերող հարցեր:
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև Բաղդադի և Դամասկոսի միջև օդային հաղորդակցության բացման, տարանցման և երկու կողմերի միջև ծովային հավաստագրի ճանաչման ու նավագնացության զարգացման հարցեր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանն ու Իրաքը համաձայնագիր են ստորագրել մոտ 30 կմ երկարությամբ երկաթուղու կառուցման մասին, որը կմիացնի Իրանի սահմանամերձ Շալամչե քաղաքն ու Իրաքի գլխավոր նավահանգիստը՝ Բասրան:
Նոր գիծը կվերացնի արևելք-արևմուտք ուղղությամբ երկաթուղային միջանցքների միջև խզումը՝ Իրաքին ապահովելով ելք դեպի Աֆղանստան, Պակիստան և Հնդկաստան: Երկաթուղին Իրանը կկապի Սիրիայի և Միջերկրածովյան երկրների հետ։