Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Մուղլա նահանգում 4,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։
Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7,14 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան։