Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաշնակցության վերջին հանգրվանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մամուլում այս օրերին քննարկվող թերևս ամենածավալուն թեման ռեյտինգային ընտրակարգով առաջադրումներն ու ՀՀԿ-ի իշխանության վերարտադրմանն ուղղված ջանքերն են: Ուղղակի ակնհայտ է, որ Հանրապետականը լիովին սպառել է իշխանությունը պահպանելու իր ռեսուրսը և բոլորովին նոր մանիպուլյացիաներ է փորձարկում՝ որևէ կերպ քվեների բավարար ռեսուրս ապահովելու համար:

Առաջին կարևորագույն օղակը այս ճանապարհին, իհարկե, ռեյտինգային քվեարկություններն են, որտեղ առավել ընդգրկուն են դառնում թիմակիցների անձնական հեղինակությունն ու որակները: Ցանկացած նորմալ գործարար ու պաշտոնյա ուղղակի փրկօղակ է ՀՀԿ-ի համար, որը ոչ միայն երկրի ներսում զրոյական հեղինակություն ունի, այլև աստիճանաբար կորցնում է իր միանձնյա կառավարումը երկրի քաղաքական կյանքում: Բավական է թվարկել միայն Գագիկ Ծառուկյանի, Սեյրան Օհանյանի, Սամվել Բաբայանի և մի շարք այլ դերակատարների ակտիվացումը այլընտրանքային դաշտում, սրան գումարած Սերժ Սարգսյանի հարաբերական պասիվությունը քաղաքական դաշտում՝ ներքաղաքական քարտեզը լղոզվում է և իշխանության համար դառնում սպառնալից:

Եվ այս պարագայում ՀՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգում պետք է կիրառի իր վերջին, ծանր հրետանին: Վերջին շրջանում մամուլում հաճախակի շրջանառվում են տեղեկություններ, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ևս առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով: Ինքը՝ Արգամ Աբրահամյանը, որևէ կերպ չի արձագանքել այս լուրերին, սակայն այսօր լրատվադաշտը հերթական ուշագրավ լուրը հրապարակեց՝ դաշնակցականները խնդրել են Սերժ Սարգսյանին, որպեսզի Արարատի մարզում քվեները այնպես բախվեն, որպեսզի իրենց թեկնածուն ևս ձայներ հավաքի և քվեների բացարձակ մեծամասնությունը Արգամ Աբրահամյանը չստանա:

Ինչ է ստացվում, 125-ամյա կուսակցությունը հույսը դրել է ողորմածության վրա, ընդ որում, փորձում է որոշակի ձայներ մուրալ մի գործչի հաշվին, ով մեկուկես տարվա ընթացքում որպես քաղաքապետ կարողացել է այնպիսի հեղինակություն ձեռք բերել, որի ընտրվելու հավանականությունը ոչ միայն կասկածի տակ չէ, այլև հաստատված փաստ է համարվում: Ու այս պայմաններում հարյուրքսանհինգամյա զառամյալ ուժը ներկայացնող քաղաքական գործիչների այս սերունդը դեռևս փորձում է քաղաքականության մեջ գոյություն քարշ տալ...

Սա այն դեպքում, երբ դաշնակցականները ՀՀԿ-ի հետ իշխանություն են կիսում և դրսևորվելու բազում հնարավորություններ ունեն: Բայց ոչ, փաստորեն ստիպված են պայքարել երիտասարդ (ինչ խոսք՝ ազդեցիկ) քաղաքապետի ստվերի դեմ:

Ի դեպ, ռեյտինգային քվեարկության այս թոհ ու բոհում, փաստորեն, ուրվագծվում են Հայաստանի ներքաղաքական կյանքի ապագա դերակատարները:

Տիգրան Բարսեղյան

ԱՄՆ պատերազմն Իրանի դեմ կարող է ձգվել մինչև հաջորդ տարի․ մամուլի ամփոփում Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին կնվազի 5-8 աստիճանով «Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով». փաստաբան Իրանի կողմից hարվածի դեպքում Իսրայելը պատասխան hարված կտա, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտներին․ Իսրայելի պաշտպանության նախարարԱդրբեջանը, Թուրքիան և Ծոցի երկրները օգնում են ԱՄՆ-ին պատժել Իրանին. Վենս ԱՄՆ-ը չի ծրագրում վերադառնալ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին. FT Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Դեղձ միրգ«Քաղաքագետը բացահայտել է այն, թե որքան ժամանակով է Փաշինյանը հետաձգելու ԵԱՏՄ-ից դուրս գալը»Սոչիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով նավթամբար է հրդեհվել Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանում, Արարատի և Տավուշի մարզերում «Ժողովրդի զանգվածային դավաճանություն. Հայաստանն այլևս գոյություն չի՞ ունենա. Փաշինյանը բոյկոտվում է ամբողջ աշխարհում»Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ին «Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին Ուկրաինական դրոնները հարվածել են Սոչիի մերձակայքում գտնվող նավթաբազային և ՀՕՊ դիվիզիոնին ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների կարտելի նավի ոչնչացման մասին Տեկվանդոյի միջազգային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 4) Թրամփի բանագնացներն առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա. Զելենսկի ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել ՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ
Ամենադիտված