Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 14)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ըստ Յուլյան օրացույցի՝ Նոր տարի, կամ ինչպես հիմա է կոչվում Հին Նոր Տարի, Ուզբեկստան՝ Հայրենիքի պաշտպանների օր, Ռուսաստան՝ Խողովակաշարային զորքերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1832- բացվել է Երևանի գավառական դպրոցը, որտեղ որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խ. Աբովյանը (1925 թվականից  Խ. Աբովյանի անվան դպրոց):

1873 – ծնվել է թիֆլիսահայ ինքնուս գծանկարիչ Վանո Խոջաբեկյանը:

1912 -գործարկվել է Երևանի քաղաքային ջրմուղը:

1920 –ծնվել է դատաբժիշկ, փորձագետ Նորայր Ավագյանը:

1921- բացվել է Երևանի և Էջմիածնի գավառական ուսուցիչների առաջին համագումարը:

1930 – ծնվել է երգահան Էդգար Հովհաննիսյանը:

1949– վախճանվել է վրացահայ ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյանը:

1969- կազմավորվել է ՀԽՍՀ Մասիսի շրջանը:

1919-հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Գադջի Մեհթի Բաղիրովի գլխավորած Նախիջևանի իշխանությունը ստորագրել է հայկական կողմի առաջարկած ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը: 

1990-Ադրբեջանական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը հայաբնակ Շահումյանի շրջանը միավորել է ադրբեջանաբնակ Կասում-Իսմայիլովի շրջանի հետ և նոր շրջանը անվանակոչել Գերանբոյի շրջան, որի արդյունքում այդ շրջանում հայ բնակչությունը դարձել է ընդանուր բնակչության 20 %-ը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դանիայի հետ:

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հարավսլավիայի դաշնային հանրապետության և Սլովակիայի հետ:

1998- լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հաստատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր դիրքորոշումը:

2005-«Համազգային» թատրոնում մեկնարկել է «Ոսկե սրինգ» փառատոնը:

2006-Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ժխտել է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը գործարար Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով: 

2019-կայացել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որի ժամանակ Արարատ Միրզոյանն ընտրվել է 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 83 –ծնվել է հռոմեացի քաղաքական և ռազմական գործիչ Մարկոս Անտոնիոսը:

1604 —Անգլիայի թագավոր Յակոբ 1-ինի գլխավորությամբ բացվել է Հեմպտոն-Կորտյան համաժողովը, որտեղ քննարկվել է Անգլիական եկեղեցու հայեցակարգի փոփոխության հարցը:

1676 –վախճանվել է իտալացի երգահան Ֆրանչեսկո Կավալլին:

1700 —Ռուսաստանում Պետրոս 1-ին ցարը հրամայել է ռուս ազնվականներին հին երկար հագուստի փոխարեն կրել կարճ եվրոպական հագուստ:

1742 –վախճանվել է անգլիացի աստղագետ Էդմունդ Հալլեյը:

1753– ծնվել է անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ Ջորջ Բերկլին:

1814–Կիլում կնքվել է հաշտության պայմանագրեր, որով ավարտվել է անգլո-դանիական պատերազմը, իսկ Նորվեգիան Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները զիջել է Դանիային:

1841 –ծնվել է ֆրանսիացի կին նկարիչ Բերտա Մորիզոն:

1851 –ծնվել է գերմանացի քիմիկոս Լյուդվիգ Կլայզենը:

1867 –ծնվել է ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա Վիկտոր Կուզեն:

1875 –ծնվել է ռուս աշխարհագրագետ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին:

1898 –վախճանվել է անգլիացի գրող Լուիս Քերոլը:

1900– Հռոմում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի առաջնախաղը:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խաղաղ օվկիանոսում սկսվել է Գվադալախարա կղզուց ճապոնական զորքերի էվակուացիան:

1952 —ԽՍՀՄ-ում ստեղծվել են Խողովակաշարային զորքեր:

1957– վախճանվել է ամերիկացի նշանավոր կինոդերասան Համֆրի Բոգարտը:

1966– վախճանվել  է ուկրաինացի խորհրդային նշանավոր գիտնական, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը:

1991– Վրաստանն ընդունել է իր պետական դրոշը:

2005– Եվրոպական տիեզերական գործակալության պատվերով ստեղծված «Հյույգենս» տիեզերական ապարատը իջել է Սատուրնի Տիտան արբանյակի վրա, դա եղել է պատմության մեջ Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրեջէքը:

2010 —Չիկագոյի համալսարանի «Գիտնական-ատոմաբանների բյուլլետեն» ամսագրում, որը ստեղծել են 1947 թվականին ամերիկյան ատոմային ռումբի ստեղծողները, աշխարհի վերջի ժամացույցի սլաքը մեկ րոպեով հետ է տարվել՝ այսինքն որոշակիորեն հետաձգվել է ապոկալիպսիսը:

2021-վախճանվել է խորհրդային և ռուսական սցենարիստ և կինոռեժիսյոր, «Երալաշ» մանկապատանեկական հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ
Ամենադիտված