Ադելաիդա․ Կարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում
ՍՊՈՐՏԱվստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացվող ATP շարքի երկրորդ մրցաշարում ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտություն կրեց քառորդ եզրափակիչում։
Հայ թենիսիստի մրցակիցը Ֆրանսիայի ներկայացուցիչ Արթուր Ռինդերկնեշն էր, որն առավելության հասավ 7։6 (9։7), 7։5 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 42 րոպե։
Ադելաիդայի առաջին մրցաշարում Կարեն Խաչանովը հասել էր եզրափակիչ եւ պարտվել ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։