Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միասնություն»-ը ուժի և ինտելեկտի շարժում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am-ը գրել է.

Օրերս «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը հայկական մի շարք ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներում մեկնաբանել է նոր ձևավորված շարժման՝ քաղաքական դաշտում անելիքների և երկրի ապագայի վերաբերյալ ունեցած տեսլականները: Կրկին անգամ շեշտադրվել է մեր քաղաքական դաշտի համար հրամայական դարձած սերնդափոխության անհրաժեշտության խնդիրը: Ինչպես իրավացիորեն նշել է Արման Վարդանյանը, բոլորը հոգնել են 25 տարի շարունակ նույն դեմքերից, նույն խոսքերից, նույն գործելակերպից: Մարդկանց պետք են փոփոխություններ:

Դժվար է չհամաձայնել այս մտքի հետ, քանզի քաղաքական դաշտի լճացումը օր-օրի խորանում է, իսկ խնդիրներ առաջացնողները և լուծողները փաստացի նույն ուժերն ու անձինք են: Անկախությունից ի վեր՝ բազմաթիվ նոր քաղաքական ուժեր են ասպարեզ եկել, սակայն նրանցից և ոչ մեկն ի զորու չեղավ ապահովելու երկրում քաղաքական առողջ սերնդափոխություն: Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք: Թերևս պատճառները պետք է փնտրել գաղափարական թույլ հենք ու հասարակության կողմից լայն աջակցություն չստանալու մեջ: Այս տեսանկյունից՝ «Միասնություն» համազգային շարժումը կարծես թե տարբերվում է քաղաքական պատասխանատվությունը ստանձնելու համեստ փորձեր կատարող մնացյալ ուժերից: Ինչպես բազմիցս նշել են շարժման անդամները՝ «Միասնություն»-ը սերնդափոխության շարժում է, որը պատրաստ է լիարժեք պատասխանատվություն ստանձնել երկրի կառավարման գործում:

«Միասնություն»-ն այն ուժն է, որը ջանում է վերացնել մեր քաղաքական դաշտում տարիներ շարունակ արմատավորված՝ անձնական վիրավորանքների և միմյանց վարկաբեկելու դառը ավանդույթը՝ փոխարենն առաջարկելով պայքարի քաղաքակիրթ մոդելներ՝ հիմնված ազգային միասնության գաղափարի, գաղափարական և ծրագրային պայքարի, համերաշխության վրա: Արման Վարդանյանի խոսքով՝ համազգային միասնության դեպքում մեզ համար անլուծելի խնդիրներ չեն կարող լինել: Այս դիտարկումն ավելի քան իրավացի է: Սակայն համազգային միասնության հաստատմանը խանգարում է հասարակության և իշխանությունների միջև ձևավորված և օրեցօր խորացող անջրպետը, որը հետևանք է տասնյակ տարիներ տևող ստերի, կեղծիքների և թալանի:

Այս անջրպետն ի զօրու է հաղթահարել միայն անբասիր քաղաքական կենսագրություն ունեցող ուժ, ինչպիսին էլ հանդիսանում է «Միասնություն» համազգային շարժումը: Միայն նման ուժի շուրջ է հնարավոր իրականացնել երկրի ապագայի համար իրապես սրտացավ, գաղափարական ուժերի, անհանտների կոնսոլիդացիան: «Միասնություն»-ը ուժի և ինտելեկտի շարժում է: Հենց այսպիսի քաղաքական ուժի ասպարեզ գալը մեր երկրում օրվա հրամայական էր դարձել:

Կհաջողվի՞ արդյոք Շարժմանը՝ իրականացնել այն հեղափոխական և պետականակենտրոն ծրագրերը, որոնք առաջ են քաշվել այս երկու ամիսների ընթացքում, ցույց կտա ժամանակը: Սակայն մեկ փաստ այժմ էլ կարող ենք արձանագրել. Շարժմանն արդեն իսկ հաջողվել է նոր քաղաքական մշակույթ ձևավորել՝ ապացուցելով, որ նոր գաղափարները կարող են ծնվել միայն առողջ քննարկումների ու բանավեճային մշակույթի պայմաններում:

Հասմիկ Սարգսյան

Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական արգելքների պատճառով Հայաստանը գյուղատնտեսական արտահանման համար օգտագործում է ՎրաստանըԿռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»
Ամենադիտված