Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ անսպասելի բան կարող է տեղի ունենալ ապրիլին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակվել են 2017 թվականի ապրիլի 2-ին: 2016 թվականի այդ օրն Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Ղարաբաղի դեմ: Դա սակրալ օր է՝ դրամատիկ եւ շրջադարձային միաժամանակ:

 Մի կողմից ողբերգություն է՝ ավելի քան 100 երիտասարդ կյանքերի կորուստ, սպանվածների անմարդկային խոշտանգումներ, 800 հեկտարի կորուստ: Մյուս կողմից, Ադրբեջանն անգամ Ռուսաստանի աջակցությամբ չկարողացավ փոխել առաջին պատերազմից հետո ձեւավորված ստատուս-քվոն, եւ հավանաբար չի էլ կարողանա:

 Ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը խորհրդանշական է: Ապրիլի 2-ին Հայաստանում կտրուկ շրջադարձ եղավ: Գրեթե անհույս վասալային-գաղութային երկրում, ինչպես պարզվեց, ինքնիշխանության ամուր ծիլեր են աճում, որոնք թույլ տվեցին դիմակայել: Սակայն քամին ուժեղանում է, իսկ պետականության արմատները դեռ բավարար չափով խոր չեն ու պաշտպանության կարիք ունեն:

 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունը դրա մասնակիցների մեծամասնության համար կերակրատաշտին տեղ ունենալու պարզունակ պայքար կլինի: Աշխարհում, սակայն, այդ ընտրություններից այլ բան են ակնկալում՝ կհաջողվի՞ ամրացնել ինքնիշխան պետականության արմատները, թե Հայաստանում վերջնականապես «կոնսենսուս» ձեռք կբերվի ինքնիշխանությունը կերակրատաշտի դիմաց զիջելու հարցում:

 Ռուսաստանին հավատարիմ քաղաքական ուժերն արհեստականորեն շրջանառության մեջ են դնում այն թեզը, որ Հայաստանի համար պայքար է գնում «եղբայրական» Ռուսաստանի եւ «թշնամական» Արեւմուտքի միջեւ: Իրականում Հայաստանում պայքար է տեղի ունենում Ռուսաստանի գաղութային քաղաքականության եւ Հայաստանի ինքնիշխան բնազդների միջեւ:

Այդ պայքարը պետք է առանցքային դառնա խորհրդարանական ընտրություններում: Այդ ընտրությունների արդյունքներին սպասում են ամբողջ աշխարհում: Եվրամիությունն ու Հայաստանը պայմանավորվել են ապրիլին ընտրություններից հետո շրջանակային համաձայնագիր ստորագրել՝ չնայած տեքստը, ինչպես ասում են, գրեթե պատրաստ է: Բրյուսելը հավանաբար կարեւոր է համարում իմանալ, թե ինչ է ընտրելու Հայաստանը՝ ինքնիշխանություն, թե գաղութացում:

 Իրանը նույնպես ապրիլին է նշանակել Հայաստանի հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրումը: Թեհրանը ցանկանում է իմանալ, թե ինչ կընտրի Հայաստանը:

 Ի՞նչ կարող է տեղի ունենալ ապրիլի 2-ին: Ի՞նչ ելք են ակնկալում ուժի համաշխարհային կենտրոնները եւ ի՞նչ անսպասելի բան կարող է տեղի ունենալ ընտրություններին: 

Ընտրություններին մասնակցության հայտերն արդեն ներկայացվել են, եւ բոլոր ուժերը փորձում են շրջանցել արտաքին քաղաքական «կողմնորոշման» հարցը: Հանրապետական կուսակցության գաղափարախոսները հայտարարել են, որ չարժե արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը դարձնել ընտրությունների առանցքը, իսկ ընդդիմադիր «Ելք» դաշինքը հայտարարել է, որ ինքնիշխանության կողմնակից է եւ գերադասում է չխոսել արտաքին քաղաքական ընտրության մասին:

 Արտաքին քաղաքականության մասին չխոսել չի ստացվի, եւ յուրաքանչյուր կուսակցություն ստիպված է լինելու հստակ ներկայացնել իր տեսլականը տարածաշրջանում եւ աշխարհում Հայաստանի ապագայի վերաբերյալ եւ հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների տեսլականը: Որտե՞ղ է Մոսկվայի հետ հարաբերությունների կարմիր գիծը, որը չի թաքցնում էքսպանսիոնիստական նպատակները եւ Հայաստանն անվանում է իր ազդեցության գոտի: Հայաստանի բանակն ինքնիշխա՞ն է մնալու, թե դա էլ են զիջելու «հանուն անվտանգության»:

 Ապրիլյան ընտրություններն իրոք սակրալ են դառնալու: 2016 թվականի ապրիլի 2-ին Հայաստանն աշխարհի քաղաքական քարտեզին մնացել է որպես ինքնիշխան երկիր ավելի քան 100 կյանքերի գնով: 2017 թվականի ապրիլի 2-ին ընտրությունները պակաս կարեւոր չեն լինելու, իսկ գինը՝ ավելի բարձր:

Նյութի աղբյուրն` այստեղ

Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել
Ամենադիտված