Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը որոշ հաշվարկներ ունի Ղազախստան ուժեր ուղարկելու որոշման հիմքում․ Եվսեև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ղազախստանում չափազանց բարդ իրավիճակ է ստեղծվել, որի հիմքում, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին ներքաղաքական կոնտեքստն է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ղազախստանյան իրադարձություններին ու ՀԱՊԿ որոշմանը՝ միջամտել իրավիճակին։

Նա նախ նշեց, որ Ղազախստանում կային բազմաթիվ  սոցիալ-տնտեսական խնդիրներ, դժգոհություններ, և վառելիքի 2 անգամով թանկացումը պարզապես դարձավ առիթ, որպեսզի հանրային պոռթկում տեղի ունենա։ Այսինքն, Եվսեևի խոսքով, խնդիրներն անընդհատ անտեսելը հանգեցնում է անվերահսկելի իրավիճակների՝ փողոցային պայքարի, որը հետո ահաբեկչական բնույթ ձեռք բերեց։

«Կա մեկ այլ կարևոր հանգամանք ևս՝ երկիշխանություն, որը Նազարբաևի, այսպես կոչված, նախագահական աթոռից հեռանալուց հետո երկար պահպանվեց այս երկրում, ինչը ևս երկիրն ապակայունացնող  հանգամանք է։ Նախկին նախագահը պետք է դե ֆակտո հեռանար, սակայն նա պահեց իշխանությունը, ազդեցությունը, թուլացրեց ինչ-որ տեղ նաև ներկայիս նախագահին դրանով, թուլացան ուժային կառույցները։ Եթե Նազարբաևը ժամանակին հեռանար, Տոկաևը կամրապնդվեր՝ որպես նախագահ։ Մի քանի գործոնների հետևանքով իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից լիովին, հանգեցնելով նույնիսկ մահերի ու ահաբեկչական տարրերի ակտիվացման։

Վերլուծության թեմա է՝ ինչպես են այդ տարրերը հայտնվել երկրի ներսում կամ գուցե եղել են, սա դեռ ուսումնասիրվում է։ Իրավիճակի վերաբերյալ վերջնական կանխատեսումներ անելը բարդ է, քանի որ իրավիճակը ծանր է, պայթյունավտանգ, թեև իշխանությունն անում է ամեն բան կարգավորելու համար այն, սակայն, ինչպես վերջին օրերին ենք տեսնում, իրավիճակը դեռ վերջնական չի կայունացել։ Ղազախստանում ստեղծված իրավիճակը կարող է մեծ ազդեցություն ունենալ Միջին Ասիայի համար, կարող է նաև հանգուցալուծվել ու չունենալ շարունակություն, սակայն ուշագրավն այն էր, որ կային կանխատեսումներ, որ Միջին Ասիայում իրավիճակն անկայունանալու է, պարզապես Ղազախստանը շատ ավելի քիչ սպասելի սցենար էր, քանի որ ավելի անկայուն ռեգիոններ կային»,- ասաց Եվսեևը։

Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելը ճիշտ որոշում էր, հաշվի առնելով հանգամանքը, որ այն ունենալու է մեծ զսպող դերակատարություն։

Եվսեևի խոսքով, ՀԱՊԿ ուժերը ոչ այնքան տեղում գործողություններ պետք է իրականացնեն, որքան նրանց ներկայությունը կարևոր է լինելու քաղաքական իմաստով։

Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը միացավ Ղազախստան ուղարկվող օգնությանը, Եվսեևը պատասխանեց, որ Երևանը դրա համար իր հաշվարկներն ունի։

Նրա խոսքով, ըստ երևույթին Երևանը ցանկանում է ցույց տալ, որ իրեն չօգնեցին, ՀԱՊԿ մեխանիզմները Հայաստանի դեպքում չեն աշխատել, բայց ինքը կառուցողական գործոն է այդ կառույցում։

Եվսեևը նաև գտնում է, որ Երևանը երևի թե չի բացառում, որ առիթներ կլինեն ՀԱՊԿ-ին դիմելու Հայաստանի կողմից, որովհետև Հայաստանը դեռ չի կարգավորել իր հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։

«Ինչպես գիտենք, Ռուսաստանն է մեծ թվով զինծառայողներ ուղարկել Ղազախստան, իսկ Հայաստանի կողմից այդ որոշմանը միանալը սիմվոլիկ բնույթ է կրում, Երևանը վստահաբար ունի որոշ հաշվարկներ այդ քայլի հիմքում, որոնք պայմանավորված են այն իրավիճակով, որում այսօր Հայաստանն է»,- ասաց նա։

Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
Ամենադիտված