Տոտենհեմը ցանկանում է ձեռք բերել Տրաորեին և փոխել նրա խաղային դիրքը
ՍՊՈՐՏ«Տոտենհեմը» հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ադամա Տրաորեի ծառայություններով, հայտնում է The Athletic-ը։
Լոնդոնյան ակումբը մտադիր է ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստին, որպեսզի նրան օգտագործի եզրային պաշտպանի դիրքում:
Այս գաղափարը արդիական է դարձել լոնդոնյան ակումբի համար, քանի որ այս պահին տրանսֆերային շուկայում քիչ են ուժեղ եզրային պաշտպանները։
Տրաորեի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը 18 ամիս։ Նրա տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է մոտ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նաև նշվում է, որ հնարավոր գործարքում կարող է ներառվել նաև պաշտպան Մեթ Դոհերտին, ով 2020 թվականին «Վուլվերհեմփթոնից» է տեղափոխվել «Տոտենհեմ»։