Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստանիսլավ Զասն ակնկալում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությունը Ղազախստանում կարճ կտևի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրել է, թե ինչ հիմքով են Ղազախստան ուղարկվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը և ինչ ժամկետով են այնտեղ առաքելություն իրականացնելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Ստանիսլավ Զասը նշել է, որ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու համար հիմք են հանդիսանում Հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ և չորրորդ հոդվածները, խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի` ռազմական օգնություն ցուցաբերելու մասին դիմումը:

«Ահա թե ինչն է հիմք ծառայել մեր պետությունների ղեկավարների կողմից խաղաղապահ գործողության անցկացման մասին որոշում կայացնելու համար: Հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ հոդվածում հստակ և հասկանալի ասվում է, որ պետության անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի առաջացման դեպքում ՀԱՊԿ անդամ պետություններն անհապաղ խորհրդակցություններ են անցկացնում իրենց դիրքորոշումները համակարգելու համար և միջոցներ են ձեռնարկում այդ պետությանը օգնություն ցուցաբերելու համար, ինչը տեղի է ունեցել այս դեպքում Ղազախստանում: Այն իրադարձությունները, որոնք այնտեղ հիմա տեղի են ունենում, իրական վտանգ են ներկայացնում երկրի անվտանգության, նրա կայունության եւ նույնիսկ տարածքային ամբողջականության համար: Այդ պատճառով ստացվել է նման դիմում, անցկացվել են պետությունների ղեկավարների արտակարգ խորհրդակցություններ և համապատասխան որոշում է կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի գործարկման մասին, որպեսզի նվազագույնի հասցվեն  սպառնալիքները և վիճակը կայունանա»,- ասել է Զասը:

Զասը հայտնել է, որ զորքերի տեղաբաշխումն արդեն սկսել է և ակնկալում է, որ խաղաղապահ զորքերի առաքելությունը կարճ կտևի:

«Մենք ակնկալում ենք, որ ժամկետը կլինի կարճ: Թե կոնկրետ ինչ ժամանակահատված կլինի՝ մի քանի օր կամ մի քանի շաբաթ, կախված կլինի այն իրավիճակից, որը կձևավորվի Ղազախստանում, և, իհարկե, դա կախված կլինի նաև Ղազախստանի ղեկավարության դիրքորոշումից: Եթե իշխանությունը համարի, որ իրավիճակը կայունացել է և այն վերահսկում է սեփական ուժերով, առանց մեր բոլոր պետությունների օգնության, ապա, իհարկե, գործողությունը կավարտվի, և բոլոր զորքերը դուրս կբերվեն»,- հավելել է Զասը:

Զասի խոսքով` աշխատանքային կարգով ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները պատրաստակամություն են հայտնել իրենց ստորաբաժանումներով մասնակցել, և սկսվել է դրանց տեղափոխումը:

«Խաղաղապահ զորախմբի ռուսական մասի առաջատար խումբն արդեն գտնվում է Ղազախստանում եւ ձեռնամուխ է եղել առաջադրված խնդիրների կատարմանը: Երկու-երեք ժամ անց այնտեղ կլինի բելառուսական խմբավորման առաջին էշելոնը։ Աստիճանաբար, կարծում եմ,  այսօրվա ընթացքում, մենք կավարտենք մեր մյուս բոլոր խաղաղապահ ստորաբաժանումների վերատեղաբաշխումը:

Հավաքական խաղաղապահ ուժերի խմբավորման ընդհանուր թվաքանակը կարող է տարբեր լինել։ Այժմ այն որոշումներին համապատասխան, որոնք ընդունվել են, շուրջ 2500 մարդու մասին է խոսքը: Ըստ իրավիճակի որոշում կկայացնենք: Մենք ունենք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմի մեջ մտնող զորամասերի, միավորումների ամբողջ կազմը՝ շուրջ 3600 մարդ: Եթե անհրաժեշտ լինի, կուժեղացնենք խմբավորումը Ղազախստանում»,- ընդգծել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ զորախմբում տարբեր ստորաբաժանումներ են ընդգրկվել`օդադեսանտային զորքեր, հատուկ գործողությունների ուժեր, հատուկ ստորաբաժանումներ:

«ՀԱՊԿ-ում անդամ պետությունների զինված ուժերից խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված են հենց այնպիսի ստորաբաժանումներ, որոնք գտնվում են մշտական մարտական պատրաստության մեջ: Նրանք պատրաստ են կատարել խնդիրը առանց ինչ-որ նախապատրաստման»,- հավելել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտել է` խնդիրը քանակի մեջ չէ, թե քանի հոգու է ուղարկել այս կամ այն պետությունը:

«Դա մի ժեստ է, որը նշանակում է պատրաստակամություն  հայտնել աջակցել Ղազախստանին: Աջակցել են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները։ Դա մեզ համար կարևոր է»,- նշել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մանրամասնել, թե Ղազախստանի որ մասերում տեղակայված կլինեն զորքերը՝ նշելով, որ դա արդեն կախված կլինի այն որոշումներից, որոնք տեղում կընդունվեն այդ խաղաղապահ զորակազմի հրամանատարների կողմից՝ Ղազախստանի պաշտպանության նախարարության հետ փոխգործակցությամբ:

«Եթե խոսենք այն խնդիրների մասին, որոնք դրված են նրանց առջև, ապա պայմանականորեն դրանք կարելի է բաժանել երկու հիմնական մասի: Առաջինը պետական, ռազմավարական կարեւորագույն օբյեկտների պահպանությունն է: Երկրորդ խնդիրն է աջակցել իրավակարգի պահպանմանը, որպեսզի մարդիկ իրենց ապահով զգան»,- ասել է Զասը:

Նա զրպարտություն է համարում այն խոսակցությունները, որ ՀԱՊԿ  ստորաբաժանումները ցույց են ցրելու և այլն:

«Ոչ, դա չի լինելու: ՀԱՊԿ-ի ստորաբաժանումները այլ խնդիրներ ունեն կատարելու»,- ընդգծել է Զասը:

Հարցին` եթե զինված ավազակախմբերը հարձակվեն խաղաղապահ ուժերի կողմից պաշտպանվող ինչ-որ օբյեկտի վրա, ուժերը ի պատասխան զենք կիրառելու լիազորություններ ունե՞ն, Զասը պատասխանել է՝ « այո, այդ դեպքում զենք կկիրառվի»: Նա հստակեցրել է, որ հավաքական խաղաղապահ ուժերի զինծառայողները նման իրավունքներ ունեն:

Զասը դեռ չի շտապում հայտնել, թե ով է լինելու խաղաղապահ ուժերի հրամանատարը: «ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհուրդը որոշում կընդունի խաղաղապահ ուժերի հրամանատար նշանակելու մասին: Արդեն կա թեկնածու, բայց դեռ հաստատված չէ, դրա համար էլ չեմ ուզում բարձրաձայնել: Կլինի որոշումը, հետո այն կհրապարակվի ԶԼՄ-ներում»,- ասել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Ղազախստանում իրավիճակը կկայունանա: «Իրավիճակը բարդ է, բայց արդեն կարելի է զգուշավոր հետևություն անել այն իրադարձությունների հիման վրա, որոնք տեղի են ունեցել գիշերը և այսօր ցերեկը. արդեն որոշակի բեկում է նկատվում դեպի լավը: Եվ, ի վերջո, մենք հույս ունենք, որ այս միտումը կամրապնդվի, կցանկանայի մտածել, որ այդ թվում նաև ՀԱՊԿ-ի միջոցով, բայց հիմա այնտեղ ղազախական ուժերը կարողանում են գլուխ հանել: Դժվար է նրանց համար, իհարկե, այդ պատճառով նրանց պետք է օգնել»,- եզրափակել է Զասը:

Ի՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համարԱրևմուտքն ակտիվացնում է իր հիբրիդային հարձակումները ՀՀ դեմ «Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում էԱնբարյացակամ Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում մինչև վերջ Փորձագետ. Արևմուտքը սպասում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը կխզի կապերը Ռուսաստանի հետԻ՞նչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո. «Փաստ»Փաստերի լեզվով. տնտեսական կայունություն, սոցիալական պաշտպանություն, անվտանգություն. «Փաստ»«18 տարեկանների հետ պետք է լինենք, ավելի լավ է պատվով մեռնես, քան անպատիվ ապրես». կրտսեր սերժանտ Կարեն Ասատրյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»Նոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ»Ծաղիկներով չենք հանգստանա. ռուսներին խորհուրդ է տրվել չթռչել ՀայաստանԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Հայաստան և Թուրքիա. Սահմանը փակ է, հնարավո՞ր է ուղիղ առևտուրը Ովքեր կունենան կրթաթոշակի իրավունք, և ովքեր՝ այլ արտոնություններ. «Փաստ»Արտաշավան գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի անունով. պատմության այս օրը (30 մայիս)Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ»«Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ»Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ»Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ»Ինչ տարբերություն կար նախկին զինվորական շքերթների և այս տարվա շքերթի միջև. «Ժողովուրդ»Հերոսները դարձել են «խաղաղության նվիրյալներ»․ «Հրապարակ»Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ»300 հազար ադրբեջանցիների «բնակեցում»․ կեղծ քարոզչությո՞ւն, թե՞ պետականորեն առաջ մղվող իրական օրակարգ Եկվորներին պարգևատրելը լավ չեն ընդունել․ «Հրապարակ»Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ»Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին 44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասինՄարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով Բելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Արագածոտնում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավnր Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը Ուկրաինան մնում է ԱՊՀ անդամ, քանի որ պաշտոնապես չի դուրս եկել միությունից․ Լեբեդեւ «Ռենշին»-ի աջակցությամբ ընթացող «Վիրտուոզների բանաձև» նախագծի 6-ամսյա հաջող համագործակցությունը «Գրանդ Քենդիի» անունից ստացվող հաղորդագրությունը կեղծիք է. Սամվել ՄարտիրոսյանՅուրաքանչյուր ընտրող տեղամասում պետք է ստանա 18 քվեաթերթիկ. ԿԸՀ Երևան քաղաքի պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել Զորահանդես՝ գեղեցիկ, բայց անիմաստ Հայաստանը պետք է իր հաշվին շարժվի ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ․ ՊեսկովՌԴ սահմանափակումների վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում է ստացել «Չայնիի» ոլորաններում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco»-ն և «ԶԻԼ»-ը. կա տուժածՌուսաստանի պատժամիջոցներն ուղիղ ազդելու են շարքային քաղաքացու վրա Փաշինյանը մեղմացրե՞լ է հակառուսական հռետորաբանությունը
Ամենադիտված