Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան ավելի մեծ կարևորություն է տալու Հայաստանին և Արցախին հիմա նաև ԵՄ նախագահության մակարդակով. Կայծ Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստանձնելով Եվրամիության խորհրդի նախագահությունը՝ Ֆրանսիան ինքնաբերաբար ավելի մեծ կարևորություն է տալու Հայաստանի և Արցախի հարցերին ոչ միայն իբրև Հայաստանի բարեկամ երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այլ այժմ նաև որպես Եվրամիության նախագահող: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց Փարիզի Քաղաքագիտության հիմնարկի փորձագետ, ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ շեշտելով, որ Հայաստանի դիվանագիտությունը առաջիկա վեց ամսվա ընթացքում պետք է շատ աշխույժ լինի արդյունքի հասնելու համար:

«Ֆրանսիան վաղուց կարևորություն է տալիս թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի հարցին, քանի որ թե՛ բարեկամական երկիր է Հայաստանի և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է: Ուրեմն, Ֆրանսիան ինքնաբերաբար պետք է ավելի մեծ կարևորություն տա Հայաստանին և Արցախին՝ հիմա նաև Եվրամիության նախագահության մակարդակով: Դա նշանակում է,որ Ֆրանսիան ավելի շատ ուժ պիտի ունենա առաջիկա վեց ամսվա ընթացքում և պիտի օգտագործի նախագահական ընտրությունների առթիվ, որպեսզի ավելի մեծ արձագանք ստանան Հայաստանը և Արցախը: Բայց դա չի նշանակում, թե պետք է հանգիստ նստել և ոչինչ չանել: Ճիշտ հակառակը՝ Հայաստանի դիվանագիտությունը, Հայաստանի կառավարությունը և հայկական «փափուկ ուժը» պետք է ավելի աշխույժ լինի այդ ժամանակաշրջանում, որպեսզի ստանա՝ ինչ հնարավոր է և ինչու չէ՝ մի քիչ ավելին», -«Արմենպրես»-ին հաղորդեց Կայծ Մինասյանը:

Ըստ քաղաքագետի՝ թե՛ Ֆրանսիայի նախագահությունը Եվրամիությունում և թե՛ ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրությունները բացառիկ առիթ են հայերի և Հայաստանի համար փորձելու հայկական հարցերին քաջատեղյակ Էմանուել Մակրոնի հետ միասին առաջ գնալ տարածաշրջանի խաղաղության ու կայունության, զարգացման, հայ գերիների վերադարձի և մի շարք այլ հարցերում:

Մինասյանի խոսքով՝ դեկտեմբերին Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցը Արցախ ավելի է մեծացրել Լեռնային Ղարաբաղի հարցի կարևորությունը Ֆրանսիայի նախընտրական քարոզարշավի համատեքստում, բայց թե ինչ կասի կամ ինչ կանի նախագահ Մակրոնը տվյալ հարցի վերաբերյալ և ինչ կասեն մյուս թեկնածուները՝ հայտնի չէ: Հետևաբար, կանխատեսումներ անելն առայժմ դժվար է:

2022 թ. հունվարի 1-ից Ֆրանսիան վեց ամիս ժամկետով ստանձնել է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը: Այդ կարգավիճակը ԵՄ անդամ երկրները ստանում են 13 տարվա մեջ մեկ անգամ: Էմանուել Մակրոնը, որպես Ֆրանսիայի ղեկավար դառնալով նաև եվրոպական 27 անդամ պետությունների միության փաստացի առաջնորդը, հավակնոտ օրակարգ է ներկայացրել՝ հայտարարելով, որ այդ ժամանակահատվածը առաջընթացի ժամանակ է լինելու Եվրոպայի համար:

Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետԲերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Գիտելիքի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 1)Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա
Ամենադիտված