Ահաբեկչական վտանգի կրիտիկական մակարդակ է սահմանվել ամբողջ Ղազախստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի իշխանությունները ահաբեկչական վտանգի կրիտիկական՝ կարմիր, մակարդակ են սահմանել հանրապետության ամբողջ տարածքում: Հունվարի 7-ին այդ մասին հայտնել է հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) մամուլի ծառայությունը։
«Հունվարի 6-ին Նուր Սուլթան քաղաքում Ազգայն անվտանգության կոմիտեի նախագահ գեներալ-մայոր Երմեկ Սագիմբաեւն անցկացրել է Հանրապետական օպերատիվ շտաբի (ՀՕՇ) նիստ՝ նվիրված ահաբեկչության դեմ պայքարին: ԱԱԿ-ի նախագահի հրամանով Հանրապետության օպերատիվ շտաբի ղեկավարը նախագահի հետ համաձայնեցմամբ Ղազախստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանել է ահաբեկչական վտանգի կրիտիկական կարմիր մակարդակ:
Երկրի բոլոր տարածաշրջաններում սահմանվել է հակահաբեկչական գործողության ռեժիմ»,- մեջբերում է գերատեսչությանը Կազինֆորմ գործակալությունը: Այդ առանչությամբ պետական մարմինների առաջին ղեկավարները ձեռնարկել են միջոցներ՝ նպատակամիտված երկրի իրադրության կայունացմանը եւ անձի ու պետության դեմ ահաբեկչական սպառնալիքի վերացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: