Վրաստանում հաստատվել է «Օմիկրոն» շտամով վարակման 144 դեպք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի Առաջին ալիքը հայտնում է, որ հունվարի 2-ի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 796 նոր դեպք: Հիվանդությունից ապաքինվել է 3291 պացիենտ, մահացել է 45 մարդ:
Ալիքի փոխանցմամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանում լաբորատոր կերպով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» շտամով վարակման 144 դեպք։