Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է հարյուր միլիոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակվածների թիվը Եվրոպայում՝ ընդհուպ մինչեւ Կովկաս, գերազանցել է հարյուր միլիոնը։ Ատլանտյան օվկիանոսի ափից մինչեւ Ադրբեջան եւ Ռուսաստան 52 երկրներում եւ տարածաշրջաններում հունվարի 1-ի երեկոյան գրանցվել է կորոնավիրուսով վարակման 100.074.753 դեպք, հայտնել է AFP-ն՝ հիմնվելով իշխանությունների տվյալների վրա։

Սա 2019 թվականի վերջից համավարակի սկզբից ի վեր գրանցված կորոնավիրուսային վարակի 288.279.803 դեպքերի ավելի քան մեկ երրորդն է, հայտնել է Deutsche Welle-ն։

Միայն վերջին յոթ օրվա ընթացքում եվրոպական տարածաշրջաններում հայտնաբերվել է վարակի ավելի քան 4.9 միլիոն դեպք, ինչը 59 տոկոսով ավել է նախորդ շաբաթվա համեմատ։ Շաբաթվա ընթացքում COVID-19-ով վարակման նախորդ առավելագույն ցուցանիշները գերազանցել են եվրոպական 52 երկրներից եւ տարածաշրջաններից 17-ում։

Ֆրանսիան, օրինակ, անցյալ շաբաթ հաղորդել է ավելի քան 1 միլիոն նոր դեպքի մասին, որը ներկայացնում է համավարակի սկզբից ի վեր հայտնաբերված բոլոր COVID-19 դեպքերի գրեթե տասը տոկոսը: Աշխարհում 100.000 բնակչի հաշվով վարակման ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրները Եվրոպայում են։ Առաջին տեղում Դանիան է, որտեղ հիվանդացության մակարդակը յոթ օրվա ընթացքում 100.000 բնակչի հաշվով կազմել է 2.045 հիվանդ։ Նրան հաջորդում են Կիպրոսը՝ 100.000 բնակչի հաշվով վարակվածության 1.969 նոր դեպք եւ Իռլանդիան (1.964 դեպք)։

Գերմանիայի համար, շաբաթ օրը՝ հունվարի 1-ին հրապարակված Ռոբերտ Կոխի ինստիտուտի զեկույցի համաձայն, 100.000 բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին շաբաթվա ընթացքում կազմել է 220.3 մարդ։ Միաժամանակ նշվում է, որ տոների պատճառով ավելի քիչ մարդ է թեստավորվել, ինչպես նաեւ ոչ բոլոր բուժհաստատություններն են տվյալներ հրապարակել վարակվածների թվի վերաբերյալ։ Հետեւաբար, իրական թվերը կարող են ավելի մեծ լինել: Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը նույնպես երեկ հայտարարել է, որ վարակվածության իրական վիճակագրությունը հավանաբար երկու-երեք անգամ ավելի է։

Ի հակադրություն, Եվրոպայում նվազում է կորոնավիրուսի հետեւանքով մահացությունների թիվը։ Անցյալ շաբաթ օրական միջինը մահացել է 3.413 վարակակիր՝ նախորդ շաբաթվա համեմատ յոթ տոկոսով պակաս: Կորոնավիրուսային վարակից մահացությունների մեծ մասը՝ օրական միջինը 5.735 մահ, գրանցվել է 2021 թվականի հունվարին։

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք էԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվումԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿԿոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրենԻ՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ ՇարմազանովԱրտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել էՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 16-22-ըՏաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՏավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան ԱբրահամյանԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության տեքստըՄահացել է Գրիգորի ԳաբրիելյանցըԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը կլինի Ջենսեն Հուանգի վերադարձը տեխնոլոգիական Nvidia ընկերություն. ԹրամփՎրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըԲալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը
Ամենադիտված