Ռուսաստանը և Բելառուսը խոստացել են զարգացնել ռազմական համագործակցությունը Արևմուտքի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան և Մինսկը մտադիր են շարունակել ռազմական համագործակցությունը՝ Արևմուտքի անզիջողականության պատճառով, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի և Բելառուսի կողմից մշակված արտաքին քաղաքականության համակարգված գործողությունների ծրագիրը պարունակում է դրույթներ ռազմաքաղաքական ասպեկտներում փոխգործակցության համակարգման մասին, ընդգծել է նախարարը։ Նա նաև խոստացել է, որ այս գործում կարևոր օգնություն կլինի Միութենական պետության նորացված ռազմական դոկտրինան, որը հաստատվել է Գերագույն պետական խորհրդի կողմից նոյեմբերի 4-ին։
«Ցանկանում եմ նշել, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատանքն ուղղված է ցանկացած հարցի քաղաքական և դիվանագիտական լուծման ուղիներ գտնելուն», - հավելել է Լավրովը։