Թուրքիան հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «լարվածությունը թուլացնելու» պատրաստակամության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ Անկարան լրջորեն անհանգստացած է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությամբ և պատրաստ է դերակատարություն ունենալ իրավիճակի դեէսկալացիայի գործում։ Նրա խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը։
Նրա խոսքով` «այս հարցում լարվածության նվազեցումը բխում է բոլորի շահերից»։
«Եթե կա դեր, որն այս ընթացքում Թուրքիան կարող է խաղալ այսպես կոչված` խելամիտ դիվանագիտության և արդյունավետ դիվանագիտական գործընթացի քաղաքականության իրականացման գործում, ապա, իհարկե, մեր նախագահը հաճույքով կիրականացնի դա»,- ասել է Քալինը։