Թուրքիան մզկիթի է վերածել Սուրբ Սոֆիայի ևս մեկ եկեղեցի
ՄՇԱԿՈՒՅԹԹուրքիան մզկիթի է վերածել Սուրբ Սոֆիայի ևս մեկ եկեղեցի: Այս մասին հայտնել է Թուրքիայի խնդիրներով զբաղվող լրագրող Այլա Ջին Յաքլըն։
Նա նշել է, որ մզկիթի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ Ծնունդի նախօրեին։
Սա 12-րդ դարի եկեղեցի է Հունաստանի հետ սահմանին գտնվող Էդիրնե նահանգի հյուսիս-արևմուտքում: Այն չորրորդ եկեղեցին է, որը վերածվել է մզկիթի: