Կորոնավիրուսը կարող է 7 ամիս մնալ մարդու օրգանիզմում. մասնագետներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսը կարող է ներթափանցել օրգաններ մեծ մասը, մասնավորապես՝ սիրտ եւ ուղեղ, եւ այնտեղ մնալ ավելի քան 7 ամիս։ Այս մասին ասվում է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (NIH) գիտնականների հետազոտության արդյունքներում, որոնք հրապարակվել են Research Square-ում։
Հետազոտության հեղինակները վերլուծել են COVID-19-ից մահացած 44 հիվանդներից ստացված նմուշները: Նրանք հայտնաբերել են «դիմացկուն SARS-CoV-2 ՌՆԹ տարբեր անատոմիական հատվածներում, ներառյալ ուղեղի բոլոր հատվածները, մինչեւ ախտանիշների ի հայտ գալուց 230 օր հետո»:
Կորոնավիրուսը հայտնաբերվել է գրեթե բոլոր օրգաններում եւ այդչափ տարածվել անգամ թեթեւ ախտանիշներով հիվանդների մոտ։ Միաժամանակ, հիվանդների մոտ շնչուղիներից դուրս լուրջ բորբոքում չի հայտնաբերվել։
Նշենք, որ այս հետազոտության արդյունքները դեռեւս չեն ստուգվել անկախ փորձագետների կողմից: