Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էլի դրա ճանկն ես ընկել, էդ ամեն ինչին վերջ չկա». Աջափնյակում որդին սպանել է մորը փակի տակ պահող, ծեծի ենթարկող սիրեկանին

ԻՐԱՎՈՒՆՔ

«Էլի դրա ճանկն ես ընկել, էդ ամեն ինչին վերջ չկա». Աջափնյակում որդին սպանել է մորը փակի տակ պահող, ծեծի ենթարկող սիրեկանին

Акция в мкр. "Красногорский"!Выгода до 700 000 ₽! Своя квартира от 8 626 ₽/мес! Успей купить до 31.01Проектная декларация на рекламируемом сайте
Объявление скрыто.
СкрытьНе интересуюсьНадоелоСпамМешаетЯндекс.Директ
 
 
 

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց Ռաֆայել Մ.-ի գործի դատական քննությունը: Ռաֆայել Մ.-ն մեղադրվում էր դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 32-ամյա Ռաֆայել Մ.-ն 2015 թվականի օգոստոսի 28-ին Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում, հենց տուժողի բնակարանում իր հետ վերցրած «բացովի դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել տանտիրոջը՝Վահան Ա.-ին՝ նրան կյանքից զրկելու դիտավորությամբ»: Կրծքավանդակի, նախաբազկի շրջանների կտրած-ծակած վնասվածքների հետևանքով արյան սուր կորուստ ունենալով՝ Վահան Ա.-ն մահացել է:

Տուժող Վահանը ամբաստանյալ Ռաֆայելի կրկնակի տարիքին է եղել: Նա տաքսի է վարել ու մի օր սպասարկել է Ռաֆայելի մայրիկին: Տաքսիստը և ուղևորուհին զրուցել են, ծանոթացել, ապա՝ մտերմացել:

Վահանը ներկայացել է որպես օդաչու և դիմածնոտային վիրաբույժ, շատ հարուստ մարդ, ասել է, թե ամուսնանալուց հետո կնոջ հետ մեկնելու է ԱՄՆ: Կինը գայթակղվել է, սկսել են հանդիպել: Վահանի տանը հերթական հանդիպումից հետո Վահանը նրան չի թողել դուրս գալ ու տուն գնալ: Կնոջ երկու հարսներն ու դուստրը խառնվել են իրար, տեղեկացրել են կնոջ՝ Անապայում գտնվող երկու որդիներին, այդ թվում՝ ամբաստանյալ Ռաֆայելին: Որդիները զանգահարել են մայրիկին, վերջինս ասել է, թե մտադիր է ամուսնանալ ու մեկնել Ամերիկա, խնդրել է իրեն… չանհանգստացնել… Բայց տղաներն անհանգստացել են մոր համար ու վերադարձել են Հայաստան:

Պարզելով Վահանի բնակարանի տեղը, նրանք գնացել են այնտեղ, թակել են դուռը՝ ներսից լսելով իրենց մոր ձայնը: Դուռը չեն բացել: Տղաները զանգել են մայրիկին, վերջինս ասել է, թե իրենք Երևանում չեն, կվերադառնան հաջորդ օրը:

Տղաներն ու նրանց կանայք զրուցել են հարևանների հետ, ովքեր Վահանին խիստ բացասական են բնութագրել: Կնոջ հարազատները ոստիկանություն են դիմել, երեք օր փակի տակ մնացած կնոջը միայն ոստիկանների միջամտությամբ հանել են Վահանի բնակարանից:

Կինը ակնհայտորեն ծեծված է եղել, նա հաղորդում է տվել ոստիկանությունում Վահանի կողմից ծեծի ենթարկվելու  վերաբերյալ: Ոստիկանության բաժնում նախապատրաստվել են նյութեր: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ կնոջը պատճառվել էին առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Սակայն 2015 թվականի օգոստոսի16-ին կինը դիմում է գրել ոստիկանություն, որով հայտնել է, թե Վահանի դեմ բողոք չունի: Տուժողի բողոքի բացակայության պայմաններում որոշում է կայացվել Վահան Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Կինը բնակվել է կրտսեր որդու՝ Ռաֆայելի, ապա՝ ավագ որդու տանը:

Մի քանի օր անց՝ օգոստոսի 27-ին, ժամը 22-ն անց  30-ի սահմաններում եղբայրը զանգել է Ռաֆայելին ու ասել, թե իրենց մայրը տուն չի վերադարձել: Ռաֆայելը, մտածելով, որ մայրը նորից հայտնվել է… Վահանի բնակարանում, գնացել է այդ բնակարանի մոտ: Առաջին հարկում գտնվող բնակարանի պատուհանին մոտենալով՝ նա լսել է մոր բղավոցը, հասկացել է, որ Վահանը նորից մորը ծեծի է ենթարկում: Ռաֆայելը բնակարան չի մտել, չի ցանկացել գիշերով աղմուկ բարձրացնել, հարևաններին խանգարել, նա որոշել է առավոտյան հանդիպել Վահանին: Շատ ճնշված տրամադրությամբ գնացել է տուն: Սակայն գիշերը Ռաֆայելին զանգել է եղբայրն ու ասել է, թե մայրը կարողացել է փախչել Վահանի տնից, նա վերադարձել է: Ռաֆայելն անմիջապես գնացել է եղբոր տուն, տեսել է մորը, ով նորից ակնհայտորեն ծեծված էր՝ դեմքն այտուցված էր, կապտուկներ կային մարմնի տարբեր մասերին…

Մորից տեղեկանալով, որ Վահանը հարբած քնած է բնակարանում, Ռաֆայելը վերցրել է մոր հեռախոսը, դուրս է եկել եղբոր տնից: Տաքսիով նա գնացել է Վահանի տուն: Բնակարանի դուռը կիսաբաց էր՝ դուռը բաց էր թողել Ռաֆայելի մայրը, երբ փախել էր այնտեղից: Ռաֆայելը ներս է մտել, տեսել է, որ Վահանը քնած է հյուրասենյակի բազմոցին: Գտնվելով հոգեկան լարված վիճակում՝ Ռաֆայելը իր մոտ գտնվող դանակով հարվածել է Վահանին, վերջինս արթնացել է: Ռաֆայելը շարունակել է հարվածներ հասցնել նրա կրծքավանդակի շրջանին: Ստացած վնասվածքներից Վահանը մահացել է: Ռաֆայելը դուրս է եկել Վահանի բնակարանից, գնացել է կնոջը պատկանող խանութ, ուր շուտով գնացել է նաև Ռաֆայելի եղբայրը: Ռաֆայելը նրան պատմել է, որ դանակահարել է Վահանին: Հաջորդ օրը եղբայրները հանցագործության գործիք դանակը թաքցրել են 16-րդ թաղամասի ոչ բնակելի տարածքում՝ հողի մեջ, իսկ դեպքի պահին իր հագին եղած հագուստը Ռաֆայելը լվացել ու պահել է կնոջ խանութում: Ամբաստանյալ Ռաֆայել Մ.-ն դիտավորյալ սպանության հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, իրեն մեղավոր չճանաչեց: «Ինձ հասցրել են…»,- ասաց ամբաստանյալը: Նա իրեն մեղավոր էր համարում հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածով: Ռաֆայելը հայտնել է, որ երբ Վահանին առաջին անգամ խփել է դանակով, նա վեր է թռել ու ասել է. «Հո դու աննորմալ չե՞ս»: Ինքը պատասխանել է. «Աննորմալ եմ», որից հետո դանակի ևս երեք հարված է հասցրել Վահանի կրծքին: Հետո ծածկել է բնակարանի դուռը, գնացել է կնոջ խանութ…

Իր հագուստն արյունոտ էր, ինքը լվացել է հագուստն ու պահել է խանութում: Դանակը չի լվացել, արյունոտ էլ պահել է հողի մեջ: Ռաֆայելը նշել է, որ երբ մայրն ասել է, թե Վահանը իր նկատմամբ ֆիզիկական ու սեռական բռնություն է գործադրել, երբ տեսել է մորը՝ ծեծված վիճակում, հոգեկան խիստ հուզմունքի մեջ է ընկել, իր գիտակցությունը կարծես մթագնել է: Երբ առաջին անգամ մորը հանել են Վահանի տանից, վերջինս սկսել է զանգահարել իր մորը, քրոջը, կնոջը, իրեն, բոլորին հայհոյել է, սպառնալիքներ է տվել: Իրեն, մասնավորապես, ասել է. «Արա՛, բա դուք տղա ե՞ք, որ բռնել տվիք ինձ»: Իր կինը ձայնագրել է Վահանի լկտի խոսակցությունը: Վահանի այդ հրահրող գործողությունները կրել են պարբերական բնույթ:  Իրենք Վահանի արարքների մասին հայտնել են ոստիկաններին, բայց նրանք ոչինչ չեն ձեռնարկել, եթե միջոցներ ձեռնարկեին, սպանությունը տեղի չէր ունենա… Վահանի անվերջ սպառնալիքներով էր պայմանավորված, որ ինքը սկսել էր գրպանում դանակ պահել… Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Վահանի եղբայրը, հայտնել է, թե Վահանը «պոտենցիայի» հետ կապված խնդիրներ ուներ, նա չէր կարող որևէ կնոջ նկատմամբ սեռական բռնություն գործադրել, նրան կին… հարկավոր չէր…

Կանայք նրա տուն գնում էին մաքրություն անելու, շոր լվանալու… Վահանը խմելու հետ կապված բուժում է ստացել նարկոլոգիական դիսպանսերում, բայց հարբեցող չի եղել… Ըստ տուժողի իրավահաջորդի՝ Վահանը ժամանակին ատամնաբույժ է եղել, վերջին տարիներին նա տաքսի էր վարում, քանի որ ձեռքերը դողում էին… Տուժողի իրավահաջորդը եղբոր սպանության մասին իմացել էր… «Ֆեյսբուքից»… Ամբաստանյալ Ռաֆայելի մայրը հայտնել է, թե ամուսինը մահացել է 2003 թվականին: Երկու որդի, դուստր ունի, բայց ամուսնու մահից հետո իր կողքին «ոչ ոք չի եղել»: Իր մայրն առողջական խնդիրներ ուներ, գտնվում էր հոգեբուժարանում: Ինքը հոգեբուժարան գնալիս մի քանի անգամ Վահանի տաքսին է նստել: Ծանոթացել է Վահանի հետ: Նա ներկայացել է, որ ժամանակավոր է տաքսի վարում, իրականում… օդաչու է, վիրաբույժ է, աշխատում է… ԱՄՆ-ում:

Հերթական անգամ Վահանի տաքսին նստելով՝ ինքը պատմել է մոր հիվանդության ու անհրաժեշտ դեղերի մասին: Վահանն ասել է, թե ԱՄՆ-ից լավագույն դեղերը կբերի, դրա հնարավորությունն ունի: Նա սկզբում իրեն շատ պարկեշտ էր պահում, իր հետ շատ լավ էր վերաբերվում: Ինքը հետո է նկատել, որ նա մեքենայի մեջ խմիչք է պահում: Իսկ երբ գնացել է նրա տուն, տեսել է նրա ապրելակերպը, հասկացել է, որ սխալվել է: Վահանը անընդհատ խմում էր ու ստում: Նա սկզբում վստահեցնում էր, թե կմեկնեն Ամերիկա, իր բոլոր երազանքները կիրականացնի: Ինքը ցանկանում էր միայն մեկնել Ամերիկա, այնտեղ աշխատել: Իրեն Վահանի փողերը հարկավոր չէին… Երբ ինքը Վահանին ասել է, թե ուզում է ծանոթացնել որդիների հետ, Վահանը ագրեսիվ է դարձել, սկսել է հարվածել իրեն: Նա փակել է բնակարանի դուռը, իրեն չի թողել դուրս գալ, պատասխանել հեռախոսազանգերին: Վահանը իր հետ ծանոթանալուց հետո իր ու իր երեխաների կյանքը դժոխքի է վերածել: Ինքը չի պատկերացրել, որ մարդ կարող է այդքան «ստոր ու սրիկա լինել»… Երբ ինքը երկրորդ անգամ ծեծված վիճակում փախել է Վահանի տանից, Ռաֆայելն ասել է. «Էլի դրա ճանկն ես ընկել, էդ ամեն ինչին վերջ չկա»: Նա նյարդայնացած դուրս է եկել եղբոր տանից: Ինքը Վահանի սպանության մասին իմացել է երեք օր անց…

Վահանի հարևանները հայտնել են, որ նա պարբերաբար կանանց էր բերում բնակարան, ծեծում էր նրանց, աղմկում, զբաղվում հարբեցողությամբ: Երեք օր Վահանի բնակարանի դուռը կիսաբաց է եղել, իրենց մուտքից տհաճ հոտ է եկել: Ի վերջո իրենք զանգահարել են շտապօգնություն, որի աշխատակիցները բնակարանում գտել են Վահանի դիակը: Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Ռաֆայել Մ.-ն դեպքի պահին չի գտնվել ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում, նա եղել է հոգեկան լարված վիճակում, ինչը որոշակիորեն ազդել է նրա գիտակցության վրա… Դատարանը հաշվի է առել, որ Ռաֆայել  Մ.-ի կողմից հանցավոր արարքի կատարումը պայմանավորված է եղել տուժողի հակաբարոյական, հակաօրինական վարքագծով: Դատարանը Ռաֆայել Մ.-ին մեղավոր ճանաչեց դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտեց 8 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի օգոստոսի 31-ից:

Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել է
Ամենադիտված