Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հնագետները Հայաստանում հայտնաբերել են երկու կին մարտիկների աճյուններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

nplus1.ru–ն գրում է, որ Հնագետները Հայաստանում գերեզման են հայտնաբերել երեք անձանց մնացորդներով, որոնցից երկուսը, պարզվել է, որ կին մարտիկներ են։ Դա ցույց է տալիս գույքագրումը զենքի տեսքով, ինչպես նաև բազմաթիվ վնասվածքները՝ գանգի կոտրվածքներ և վնասվածքներ նետերից։ Հետազոտողների կարծիքով՝ ֆիզիկապես զարգացած այդ կանայք ձիարշավորդ-նետաձիգներ են եղել։ Հետազոտության արդյունքները հրապարակված են International Journal of Osteoarcheology ամսագրում։

Կին մարտիկների մասին առաջին հիշատակումները վերաբերում են մ.թ.ա 5-րդ դարին և կապված են հին պատմիչ Հերոդոտոսի անվան հետ։ Նա Դիոդորոս Սիկուլուսացու հետ գրել է պատերազմող կանանց՝ ամազոնուհիների մասին, որոնք աղեղներով ու նիզակներով զինված հիանալի հեծյալներ են եղել։ Ըստ հին պատմաբանների ամազոնուհիները հարձակվել են հարևան ցեղերի վրա բռնելով տղամարդկանց, որոնց ստիպել են տնային գործերով զբաղվել։ Աշխարհագրագետ Ստրաբոնն էլ գրել է, որ նրանք ապրել են այդ դարաշրջանի քաղաքակիրթ աշխարհի ծայրամասերում՝ Կովկասի նախալեռներում, Ազովի ծովի տարածաշրջանում, Սև ծովի արևելյան ափերին և Փոքր Ասիայի հյուսիս-արևելքում։

Միևնույն ժամանակ, հնագիտական ​​հետազոտություններով  հայտնաբերվել են զենքով կանանց թաղումների բավականին դեպքեր, որոնց գիտնականներն անվանում են կին–ռազմիկներ։ Օրինակ Կենտրոնական Անատոլիայում հայտնաբերել է վաղ բրոնզի դարի (մ.թ.ա. մոտ 3000-2000 թթ.) դամբարաններ, որոնցում կանայք դաշույններով են թաղված։ Ուշ բրոնզի և վաղ երկաթի դարի նմանատիպ թաղումներ են հայտնաբերվել նաև Ռուսաստանի տարածքում։ Օրինակ Վորոնեժի շրջանում հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. 4-րդ դարի երկրորդ կեսի չորս սկյութացի կին մարտիկների դամբարաններ։ 

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Անահիտ Խուդավերդյանը Հայաստանի գիտնականների հետ ուսումնասիրել է Շիրակի մարզում գտնվող Ջրափի գերեզմանոցը, որը թվագրվում է ուշ բրոնզի և վաղ երկաթի դարով։ Հնագետները հայտնաբերել են չորս բազալտե սալերի համընկնում, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 4,5 մետր: Դրանց տակ գերեզման է եղել, որի պատերը տուֆից են։ Դամբարանի ներսում, բացի երեք հոգու մնացորդներից, եղել են վեց կավե անոթներ, ուլունքներ, դաշույն և չորս բրոնզե նետակալներ։ Պարզվել է, որ կմախքները թերի են ու մասնատված, քանի որ մի քանի տասնամյակ ջրի տակ են եղել։ Դրանք պատկանել են 45-50 տարեկան մի կնոջ, 16-20 տարեկան երիտասարդ աղջկա և ևս մեկ անձի (հնարավոր է՝ տղամարդ), ով մահացել է 50 տարեկանում։

Երկու կանանց մնացորդների վրա գիտնականները հայտնաբերել են տրավմաների հետքեր հաստատելով, որ նրանք մասնակցել են մարտերին։ Մեկը ողջ կյանքի ընթացքում ունեցել է պարիետալ ոսկորի կոտրվածք: Բացի այդ, նրա կողերի կողքին եղել է նետի ծայրակալ, որն ըստ երևույթին սպանել է նրան։ Երկրորդ կինը ունեցել է գանգի ոսկորների կոտրվածքներ, ստորին ծնոտի վիրավորում սուր զենքից։ Բացի այդ, նրա սրունքի վրա եղել են նետի հետքեր, որի ծայրը մտել է ոտքի մեջ, երբ կինը կամ պառկած է եղել գետնին կամ ձիավարել է։ Հետազոտողները նշել են, որ բոլոր երեք մարդկանց ոսկորները ցույց են տալիս լավ ֆիզիկական զարգացում: Այդ անձինք, ըստ երևույթին, պարբերաբար զբաղվել են ծանր ֆիզիկական աշխատանքով, օրինակ նետաձգությամբ։ Բացի այդ, նրանց ազդրի ոսկորները ցույց են տալիս այնպիսի փոփոխությունները, որոնք հաճախ են նկատվում ձիավարների մոտ:

Վնասվածքների տեսակները և դրանց տեղայնացումը, ըստ գիտնականների, վկայում են այն մասին, որ կանայք ակտիվորեն կռվել են զինված թշնամիների դեմ։ Երկու կանանց էլ թաղել են իրենց անձնական զենքերով՝ նետերով և դաշույնով, որը նրանցից մեկի աջ ձեռքում է եղել։ Նման գերեզմաններ Հայաստանում չափազանց հազվադեպ են, սակայն հնագետները կարծում են, որ այդ մարդկանց աճյունները կարելի է վերագրել պրոֆեսիոնալ ռազմիկների առանձին խմբի՝ ձիավոր-աղեղնաձիգների խմբին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք էԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվումԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿԿոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրենԻ՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ ՇարմազանովԱրտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել էՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 16-22-ըՏաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՏավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան ԱբրահամյանԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության տեքստըՄահացել է Գրիգորի ԳաբրիելյանցըԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը կլինի Ջենսեն Հուանգի վերադարձը տեխնոլոգիական Nvidia ընկերություն. ԹրամփՎրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըԲալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը
Ամենադիտված