Ադրբեջանը Google-ին խնդրել է հեռացնել Ղարաբաղի հայկական անվանումները քարտեզներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆnews.ru-ն գրում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն դիվանագիտական ուղիներով դիմել է Google-ին խնդրելով հրաժարվել Բաքվի կողմից վերահսկվող Ղարաբաղում գտնվող տարածքների հայկական անվանումների օգտագործումից: այդ մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։ «Ինչպես գիտեք, այս պահին Ղարաբաղի քաղաքների և շրջանների անունները նշված են ադրբեջաներեն և հայերեն լեզուներով։
Google Maps հավելվածում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի անվանումները ադրբեջաներենով ցուցադրելուն զուգընթաց կեղծ հայերեն անուններով նշելու հարցը բարձրացվել է Google-ի առջև պաշտոնական դիվանագիտական ուղիներով»,- ասել է Աբդուլաևան։ Նա նշել է, որ նամակ է ուղարկվել ընկերության ղեկավարությանը «պաշտոնական աշխարհագրական անվանումների» ցանկով։
Ավելի վաղ Ադրբեջանը դիվանագիտական ուղիներով բողոք էր հղել Ռուսաստանին կապված Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների ներկայացրած մրցույթում տեղ գտած ձևակերպումների հետ։ Բաքվում վրդովմունք է առաջացրել այն փաստը, որ ՌԴ ՊՆ-ն այդ տարածքը անվանել է գոյություն չունեցող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։ Մոսկվան այնուհետև ընդունեց, որ պետական գնումների փաստաթղթերում սխալ է թույլ տրվել։ Ադրբեջանի իշխանությունները համառորեն ընդգծում են, որ «Լեռնային Ղարաբաղ» տարածքային միավոր գոյություն չունի։ Կա ղարաբաղյան տնտեսական գոտի, որը ստեղծվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի հիման վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը