Կորոնավիրուսի օմիկրոն շտամը սկսել է վարակել ժանտախտի փոխանցողներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ գիտնականները ապացուցել են, որ կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամը սկսել է վարակել կրծողներին, որոնք նաև հանդիսանում են ժանտախտի կրողներ։ Այս մասին ասված է bioRxiv կայքում հրապարակված հետազոտության մեջ։ Նոր տեսակն ի վիճակի է մտնել առնետների և մկների օրգանիզմ և կապվել բջջային թաղանթի ACE2 ընկալիչների հետ՝ օգտագործելով իր հասկային սպիտակուցները:
«Ի տարբերություն այլ օրգանական միացությունների, օմիկրոնը, ըստ երևույթին, կարողացել է կապվել կրծողի ACE2 ընկալիչի հետ», - ասում են հետազոտողները:
Կորոնավիրուսները պաթոգենների զոոնոզային ընտանիքից են, այսինքն վարակում են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիներին:
Կրծողները նաև հանդիսանում են ժանտախտի կրողներ։ Գիտնականների կարծիքով, ժանտախտի բացիլը Եվրոպա և Մերձավոր Արևելք է եկել հնագույն ժամանակներում, երբ կլիմայական փոփոխությունները ստիպել են կրծողներին գաղթել դեպի արևմուտք Մոնղոլիայի և Չինաստանի տափաստաններից:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVID-19-ի դեմ պայքարի ներկայացուցիչ Դեյվիդ Նաբարոն ասել էր, որ կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամը չափազանց արագ է տարածվում, նոր դեպքերի թիվը կրկնապատկվում է երկու-երեք օրը մեկ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը